Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու հարցերը չեն կարող քննարկման դրվել, առավել եւս, եթե դա փորձ են անում կապել որեւէ երկրի պահանջի հետ»

June 25, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

«Առավոտի» հարցերին պատասխանել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։

 

-Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել  ու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել այն։ Ի՞նչ է ենթադրում գործընթացը։

 

-Վարչապետի որոշումը հրապարակվել է, դրանից զատ այլ տեղեկատվություն չունենք հաղորդելու այս պահին։ Հիմա փորձում ենք հուլիսի գոնե առաջին կեսին խորհրդի նիստ հրավիրել ու քննարկել։ Ինչ վերաբերում է ժամկետներին, մենք գործ ունենք վարչապետի կողմից սահմանված ժամկետների մասին։ Այնտեղ նշված է, որ նախագիծը պետք է հաստատել մինչեւ 2026 թվականի վերջը։ Մինչեւ 2026 թվականի վերջը ենթադրում է, որ դա կարող է լինել նաեւ եւ 2024-ին, եւ 2025-ին, դա դեռ պետք է քննարկենք։

 

-Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվեի անհրաժեշտություն լինի։ Մասնավորապես, Արարատի մարզի Տիգրանաշենի՝ որպես այսպես կոչված «անկլավ» հանձնելու մասին տեղեկություններ կան։ Իսկ Տիգրանաշենը Հայաստանի տարածքում է գտնվում, ի՞նչ է ենթադրում գործընթացը, եթե նման հանրաքվեի կարիք առաջանա, դա սահմանադրական փոփոխություններից առանձի՞ն է արվելու։



-Ես չեմ կարծում, որ Սահմանադրության նախագիծը կապ ունի տարածքների հետ կապված խնդիրների հետ։ Այս պահին գործող Սահմանադրությամբ այդ հարցը միայն հանրաքվեով լուծվող հարց է։ Եվ ընդհանրապես տարածքների ավելացման կամ կրճատման, այսինքն՝ տարածքային ամբողջականության փոփոխման ցանկացած հարց հանրաքվեով պետք է որոշվի։ Ես դեռ տեղեկություն չունեմ այդ հարցի մասին, բայց մեկ բան գիտեմ, որ Սահմանադրության փոփոխությունն ու տարածքների հետ կապված հանրաքվեն տարբեր բաներ են։

 

-Մարդկանց մոտ մտավախություն կա, որ նոր Սահմանադրության նախագիծ մշակելով՝ իշխանությունները փորձում են Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանել։ Գիտենք, որ դա Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանն է, քննարկվո՞ւմ է այդ հարցը։

 

-Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, որովհետեւ այս Սահմանադրության անթույլատրելի լինելու մասին դեռեւս 2015 թվականից ենք մենք խոսում։ Դեռ այն ժամանակվանից ենք գնահատել, որ այս Սահմանադրությունը, բացառությամբ առաջին, երկրորդ եւ երրորդ հոդվածերի, իր բովանդակությամբ հակաժողովրդավարական է։ Եվ փոփոխության կամ այս Սահմանադրության ոչ պիտանելիության մասին հստակ դիրքորոշումը կա։

 

Իսկ թե Սահմանադրությունը պետք է փոխել, Անկախության հռչակագրին հղումը հանել, կներեք, այդ հարցերը չեն կարող երբեւիցե քննարկման դրվել, առավել եւս, եթե դա փորձ են անում կապել որեւիցե երկրի պահանջի հետ։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրը բացառապես Հայաստանի սուվերեն խնդիրն է։ Ալիեւի խոսույթը դարձնել Հայաստանում ներքաղաքական կամ հասարակական քննարկման հարց, ինքնին արդեն նվաստացուցիչ է։

 

–Եթե նման հարց դրվի իշխանության կողմից, խորհրդի կազմում կլինե՞ն ընդդիմացողներ։

 

-Չի կարող ՀՀ Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման հարցի շրջանակներում որեւէ հարց քննարկվել, որը պայմանավորված կլինի որեւէ երրորդ երկրի թելադրանքով։ Դա ինքնին անթույլատրելի է։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/06/24/1428689/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Դիտումներ՝ 52

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????