0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

July 5, 2021

Հայտարարություններ | Սեփական

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։

 

Սահմանադրության ընդունումից ի վեր այն երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005-ին և 2015-ին։ 

 

Չնայած այդ փոփոխություններին՝ ՀՀ Սահմանադրությունն այդպես էլ չդարձավ անմիջական գործող փաստաթուղթ,  չերաշխավորեց իշխանությունների փոխզսպման և տարանջատման իրական և արդյունավետ մեխանիզմների, իրավունքի գերակայության սկզբունքի և արդարադատության իրականացումը։

 

2018-ի Թավշյա հեղափոխությամբ ակնկալիքներ ձևավորվեցին վերջապես լուծումներ տալու տարիներ շարունակ կուտակված և պետության ու հասարակության զարգացման հնարավորությունները սահմանափակող համակարգային խնդիրներին`  Սահմանադրությունը վերափոխելու և ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով։

 

Սակայն իշխանությունները հետևողական չեղան համակարգային լուծումներ տալու առումով։

 

Վերահաստատում ենք Հեղափոխությունից ի վեր մեր հնչեցրած դիրքորոշումները` ժողովրդավարական, արմատական և համակարգային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ.

 

  • իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ նախագծի մշակման գործընթացում ապահովելով հանրության լայն շերտերի մասնակցությունը;

  • իրականացնել անցումային արդարադատություն և քաղաքակական գնահատական տալ պետության զավթմանը;

  • իրականացնել դատական բարեփոխումներ՝ նախաձեռնելով այս համակարգում ձախողած և արդարադատության դեմ գործած պաշտոնյաների զտում՝ ոլորտը վստահելով միմիայն կոմպետենտ մասնագետների և ապահովելով նրանց անկախությունը։

Դիտումներ՝ 31

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????