Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչպես են աշխատել դատարանները՝ արտակարգ դրության պայմաններում

May 20, 2020

COVID-19 | Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Բոլոր դատական նիստերը հեռավար անցկացնելու հարց Դատական դեպարտամենտը չի քննարկել

 

ՀՀ բոլոր դատարաններն ունեն հեռավար նիստեր անցկացնելու տեսաձայնային սարքավորումներ։ Մայիսի 8-ի դրությամբ 30 դահլիճ է կահավորված եղել այդ սարքավորումներով։ Բայց թե քանի նիստ և որ տեսակի գործերով են հեռավար անցկացվել, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործով հեռավար անցկացնել նիստը, որ գործով՝ ոչ։ Իսկ բոլոր նիստերը հեռավար անցկացնելու հարց չի էլ քննարկվել։

 

Այս տեղեկատվությունը ՀՔԱՎ-ին փոխանցել են ՀՀ դատական դեպարտամենտից։

 

Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թ․-ի մարտի 25-ին հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատարաններում առվազն մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է։

 

Հայտարարությունից մեկ ամիս անց ՀՔԱՎ-ը հարցում ուղարկեց ԲԴԽ նախագահին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ բոլոր դատարաններն են կահավորվել անհրաժեշտ սարքավորումներով, ընդհանուր առմամբ քանի դահլիճ ունի այդ սարքերը, քանի նիստ է անցկացվել այդ ընթացքում հեռավար եղանակով, որ տեսակի գործերն են քննվում հեռավար, ինչ սկզբունքով են ընտրվում հեռավար քննության ենթակա գործերը և ինչ քայլերն են ձեռնարկվում բոլոր դատական գործերը հեռավար անցկացնելու համար։

 

Հարցմանը 2020 թ․ մայիսի 8-ին պատասխանել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Նա տեղեկացրել է, որ տեսաձայնային սարքավորումներ ունեն ՀՀ բոլոր դատարանները, ընդհանուր թվով՝ 30 դահլիճ, ինչի համար ծախսվել է 45,200,000 ՀՀ դրամ։ Կ․ Փոլադյանի փոխանցմամբ՝ հեռավար անցկացված նիստերի հաշվառում չի արվել, հստակ չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործերն են ենթակա հեռավար քննվելու։

 

Դատական դեպարտամենտը չի քննարկել նաև բոլոր գործերը հեռավար քննելու հարցը։

 

Ի դեպ՝ չնայած նույն հայտարարության մեջ ԲԴԽ-ը նշել էր, որ դատարանների հետ  փաստաթղթաշրջանառությունն էլ կարող է վարվել հեռավար՝ էլփոստերի միջոցով, դա ամրագրված է նաև օրենքով, բայց ՀՔԱՎ-ի գործերից մեկով հայցվորի դիմումը՝ նիստը նրա բացակայությամբ անցկացնելու մասին, Վարչական դատարանը հրաժարվել էր ընդունել էլեկտրոնային տարբերակով։

 

Մեկ այլ գործով դատարանը մերժել է պետական տուրքի վճարումը հետաձգելու՝ հայցվորի դիմումը, չնայած նրան, որ պատճառաբանվել էր, որ բանկերը չեն աշխատում, իսկ առցանց վճարելու հնարավորություն  հայցվորը չունի։

 

Ինչ վերաբերում է դատական նիստերը հեռավար անցկացնելու հնարավորությանը, պետք է փաստենք, որ 2020 թ․ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՔԱՎ-ի վարած դատական գործերով 35 դատական նիստ է նշանակված եղել, 8-ով՝ վճռի հրապարակում։ Դրանցից միայն 9 նիստ է կայացել։

 

Եվս 6-ը հետաձգվել է ՀՔԱՎ-ի փաստաբանների նախաձեռնությամբ, քանի որ նիստերի կայացումը ենթադրել է մեծ թվով մարդկանց ներկայություն դահլիճում, 13-ը հետաձգվել է դատարանների նախաձեռնությամբ, 5-ը՝ կորոնավիրուսի հետ կապ չունեցող պատճառներով, 2-ը՝ դատավարության մասնակից մյուս կողմի միջնորդությամբ, 3 գործով դատական նիստերը կազմակերպության ներկայացուցիչների բացակայությամբ իրականացնելու մասին դիմումներ են ներկայացվել։

 

Համավարակով պայմանավորված միջոցառումների վերաբերյալ մեր մյուս հարցման պատասխանում էլ, մայիսի 12-ին թվագրված, Դատական դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով տեղակալ Ա․ Ստեփանյանը տեղեկացրել է, որ որոշ նիստեր հեռավար անցկացնելու նպատակով ձեռք են բերել 31 պրոյեկտոր և 30 տեսախցիկ։

 

Ինչ վերաբերում է վարակի տարածումը կանխող միջոցառումներին, նրա փոխանցմամբ, դատարանների տարածքները ախտահանելու համար դեռևս մարտի 16-ից արտադրող և ներմուծող տարբեր կազմակերպություններից ձեռք են բերել 1195 լիտր ախտահանիչ նյութեր, 13,300 զույգ ձեռնոցներ և 10,000 հատ դիմակներ և բաշխել դատարաններին։ Ըստ պատասխանի՝ ԲԴԽ և դատարանների վարչական շենքերի ողջ տարածքը ախտահանվում է ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով։

 

Մենք նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է իրականացվում այդ միջոցառումների վերահսկողությունը։ Ա․ Ստեփանյանը հավաստիացրել է, որ գործընթացը Դատական դեպարտամենտի ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո է։

Դիտումներ՝ 1124

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????