Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Աշխատանքի հնարավորություն։ ՀՔԱՎ-ը ներգրավում է դատարաններում մշտադիտարկողների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում պլանավորում է իրականացնել արդար դատաքննության մշտադիտարկում Երևանում և ՀՀ հինգ մարզերում՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում։

Մշտադիտարկողի աշխատանքը վճարովի է։  Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և կցել հայերեն ինքնակենսագրական մինչև 2022 թ․ օգոստոսի 31-ը։

Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։

Ընտրված թեկնածուները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների։

???? Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ ԱՅՍՏԵՂ

Դատարանների մշտադիտարկման առաջին փուլը կմեկնարկի 2022թ․ սեպտեմբերից։ Առաջին փուլի համար կներգրավվեն  60 մշտադիտարկողներ Երևանից, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերից։

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանի հետ 077 60 43 00 հեռախոսահամարով։

———————————————————————————————————————————————————

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրը ֆինանսավորվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպության կողմից։

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի  բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով:

Նպաստելով դատաիրավական ոլորտի բարեփոխումների պատշաճ իրականացմանը՝ ծրագիրը կխթանի կառավարման հաշվետվողականության մշակույթի զարգացմանը, որը ուղղված է ավելի կայացած ժողովրդավարություն ունենալուն:

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր