Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Կառավարության ութերորդ միջոցառմամբ նախատեսված աջակցությունից օգտվելու համար էլեկտրոնային դիմում լրացնելու հնարավորությունը կգործի 2020 թ․ ապրիլի 13-ից, իսկ իններորդ միջոցառմանը՝ 2020 թ․ ապրիլի 15-ից

ՀՀ Կառավարության կողմից սահմանված՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակում առաջացած դժվարութունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն տամադրելու մասին Կառավարության ութերորդ և իններորդ միջոցառման շրջանակներում  աջակցության ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվել էր, որ online.ssa.am կայքէջին էլեկտրոնային դիմում լրացնելու հնարավորությունը կգործի 2020 թ․-ի ապրիլի 10-ից:

 

Սակայն այսօր մի շարք քաղաքացիներից ստացել ենք ահազանգեր այն մասին, որ աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար առցանց ծրագրային ռեժիմում դեռևս բացակայում է դիմումի լրացման համար անհրաժեշտ դաշտը, ինչով պայմանավորված  չեն կարողանում լրացնել դիմումները։

 

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձել ենք կապ հաստատել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ նախարարության կայքէջում նշված 011-300-114, 1-14 թեժ գծի և 010-52-08-30 հեռախոսահամարների միջոցով։  Մի քանի փորձից հետո հաջողվեց խոսել նախարարության համապատասխան մասնագետի հետ, որը տեղեկացրեց, որ այս պահին ի հայտ են եկել խնդիրներ և Կառավարության ութերորդ միջոցառմամբ նախատեսված աջակցությունից օգտվելու համար էլեկտրոնային դիմում լրացնելու հնարավորությունը կգործի 2020 թ ապրիլի 13-ից, իսկ իններորդ միջոցառմանը՝ 2020 թ ապրիլի 15-ից։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր