Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ցուցարարի դեմ գործով ոստիկանությունը միջնորդել է հարցաքննել նրան ձերբակալած ոստիկանին

October 25, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Նորություններ | Վահրամ Պետրոսյան

2018 թ. հոկտեմբերի 24-ին ցուցարար Վահրամ Պետրոսյանի վերաքննիչ բողոքի բավարարումից հետո ՀՀ Վարչական դատարանը շարունակեց քննել նրա դեմ ՀՀ Ոստիկանության հայցը:

ՀՀ Ոստիկանությունը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջել էր պատասխանատվության ենթարկել 2015 թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

2016 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, բավարարել էր ոստիկանության հայցն ու ցուցարարին տուգանել 50.000 ՀՀ դրամով:

Վերաքննիչ դատարանում որոշումը բողոքարկելուց հետո 2017թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել գործը նոր քննության ուղարկելու մասին:

Վարչական դատարանում երեկ կայացած դատական նիստի ընթացքում Վահրամ Պետրոսյանը բանավոր ձևով լիազորեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբաններ Էմմա Շահինյանին ու Մարիամ Կարապետյանին որպես իր ներկայացուցիչներ:

Կողմերը հայտնեցին իրենց դիրքորոշումները, որից հետո հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա ներգրավել Վահրամ Պետրոսյանին ձերբակալած ոստիկան Արտակ Կոստանյանին:

Այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2019թ. փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ին:

Դիտումներ՝ 1893

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????