Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատալեքս համակարգում զինվորական գործերի մասին տեղեկատվության սահմանափակումները վերացել են

October 16, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Դատալեքս համակարգում զինվորական գործերի անհասանելիության առնչությամբ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2017 թ. հունիսին դիմել էր ՀՀ Դատական դեպարտամենտ:

 

Նշենք, որ համակարգում զինվորական գործերի որոնում կատարելու արդյունքում հայտնվում էին գործի վերաբերյալ սահմանափակ տեղեկություններ՝ «Ինֆորմացիան սահմանափակված է» նշումով, իսկ երբ փորձում էինք բացել գործը, բացվում էր պատուհան՝ «Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը» գրությամբ:

 

ՀՀ Դատական դեպարտամենը դա մեկնաբանել էր համակարգում տեխնոլոգիական նոր լուծումների ներդրմամբ, բայց և խնդրի լուծման հստակ ժամկետներ չէր նշել:

 

Դրանից ավելի քան մեկ տարի անց՝ 2018-ի օգոստոսին խնդիրը դեռևս առկա էր: Եվ դա հաշվի առնելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկրորդ անգամ է դիմել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին:

 

ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին ուղղված գրությամբ մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է Դատալեքս համակարգում տեխնոլոգիական բարեփոխումը, ինչ է դա ենթադրում և ինչ ժամկետներում կավարտվի:

 

2018 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ ՀՀ Դատական դեպարտամենտից հայտնել էին, որ տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման գործընթացում նախատեսվում է զարգացնել համակարգի ֆունկցիոնալությունը, առցանց հասանելի դարձնել դատական գործերի մասին տեղեկատվությունը, մշակել դատական ակտերի ստեղծման խելացի համակարգեր, օրենքով գաղտնի համարվող տեղեկատվությունը ապանձնավորված ձևով ներկայացնել և այլ հնարավորություններ:

 

ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ն. Գաբրիելյանը տեղեկացրել էր նաև, որ աշխատանքները դեռևս ընթանում են և ավարտելուց հետո կիրազեկեն այդ մասին:

 

Ինչ վերաբերում է զինվորական գործերի մասին տեղեկատվության սահմանափակմանը, Ն. Գաբրիելյանը հայտնել է, որ դրանք հասանելի դարձնելու ուղղությամբ ևս աշխատանքներ են կատարվում և մեկամսյա ժամկետում ավարտված կլինեն:

 

Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ խնդիրը լուծված է. նախկինում դիտման սահմանափակումներ ունեցող զինվորական գործերը, որոնց հղում էինք տվել այդ մասին մեր նախորդ հրապարակման մեջ, արդեն հասանելի են:

 

Դիտումներ՝ 3404

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????