Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք՝ 2015թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

January 9, 2016

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է տեղեկանք՝ 2015 թվականին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող:

 

Բացի նշվածից՝ գրանցվել են ևս 4 հայ զինծառայողների մահացության դեպքեր, որոնցից 2-ը ՀՀ-ում ռուսական զորքերի զինծառայողներ էին, 1-ը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայող, որը, ըստ ՀՀ ՊՆ-ի, մահվան պահին արձակված է եղել պահեստազոր, իսկ 1 զինծառայողի մահվան դեպքը կապված չէ զինվորական գործունեության հետ (Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինվորական կոմիսարի սպանությունն է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համագյուղացու կողմից):

 

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի  գրանցվել է 45 մահացության դեպք՝ 41 միջադեպի հետեւանքով:

 

Համաձայն  ուսումնասիրության տվյալների՝ 2015 թ.  մահացության 76 դեպքերից  41-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայության կանոնների խախտման), 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ մարտական ծառայության  կանոնների խախտման,  21-ը՝ դժբախտ պատահարի (19 ավտովթար, 1 նռնակի պայթյուն, 1 դեռևս չճշտված հանգամանքներ), 4-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են:

 

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 41 մահացության դեպքից 34-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 7-ը՝ ՀՀ տարածքում:

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ:

 

Դիտումներ՝ 286

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????