Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք՝ 2016 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

January 16, 2017

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ ներկայացնում է ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տեղեկանքը անդրադառնում է 2016 թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերին, այդ թվում՝ 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերին:

 

Ըստ ուսումնասիրության տվյալների՝ կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ մոտ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝ 13), ինքնասպանության դեպքերի թիվը՝  գրեթե կրկնակի անգամ (2015 թ-ին՝ 6, 2016 թ-ին՝ 13): Ի դեպ, սպանություններից 3-ը դեռեւս չբացահայտված հանգամանքերում են տեղի ունեցել:

 

Նախորդ 5 տարիներին արձանագրված դեպքերի թվին գերազանցում է նաև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը՝ տոկոսային հարաբերակցությամբ կազմելով 68%:

 

Տեղեկանքում անդրադարձ է կատարվել նաև հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում հակառակորդի կիրառած զինատեսակներին և դրանց կիրառման հաճախականությանը, ինչից պարզ է դառնում, որ ապրիլյան պատերազմական գործողություններից առաջ նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում: Բացի դրանից՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված և 4 օր տևած պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են այնպիսի զինատեսակներ, որոնք չէին կիրառվել 1994 թ.-ի հրադադարի հաստատման պայամանագրի կնքումից ի վեր:  

 

Ինչ վերաբերում է մահացության դեպքերի ուղղությամբ իրականացված քննությանը և հարուցված քրեական գործերին, ապա պետք է նշել, որ 2016-ին գրանցված ոչ բոլոր դեպքերով է տեղեկատվություն տարածվել հարուցված քրեական գործերի մասին: Դրանց մի մասի վերաբերյալ Կազմակերպության հարցումներին ի պատասխան՝ իրավասու մարմինները դեռևս տեղեկատվություն չեն տրամադրել:

 

Ընդհանուր առմամբ՝ 2016թ.-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցվել է մահացության 162 դեպք (2015-ին՝ 76):

 

Դրանցից  77-ը՝ ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 85 դեպքերից 34-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 19-ը՝ դժբախտ պատահարների, 13-ը՝ սպանության, 13-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 4-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով:

 

 

 

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 162 մահացության դեպքերից քրեական գործ է հարուցվել միայն 60-ի դեպքում: Առավել մանրամասն՝ տեղեկանքում:

Դիտումներ՝ 288

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????