Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք. ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ

February 26, 2018

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքի հրապարակումից հետո հայտնի դարձած դեպքերի մասին լրացուցիչ տեղեկանք:

 

2018 թ. հունվարի 9-ին ուսումնասիրության տվյալների հրապարակումից հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մահացության դեպքերից մեկով, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք է, զինծառայողը վաղաժամ զորացրվել է: Սակայն մինչ այդ զինծառայողին վաղաժամ զորացրելու մասին որևէ տեղեկություն հրապարակված չի եղել: Ներկայացվող տեղեկանքում այդ թիվը ներառված չէ այլևս:

 

Տեղեկանքի հրապարակումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ձեռք բերել ևս 5 զինծառայողի մահվան մասին, որոնցից 3-ի մասին տեղեկատվություն չի հրապարակվել նույնիսկ լրատվամիջոցներով:

 

Ճշտված տեղեկություններով՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում գրանցվել է մահացության 64 դեպք:

 

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Զինվորական դատախազությունը 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպքի մասին է հայտնել:

 

Տեղեկանքն ամբողջությամբ, ըստ առանձին դեպքերի, ներկայացված է այստեղ

Դիտումներ՝ 261

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????