Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2020 թ.-ի 1-ին կիսամյակում, 2019-ի համեմատ, զինված ուժերում ավելացել են դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերը

August 4, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ. 1-ին կիսամյակում զինված ուժերում ավելացել են դժբախտ պատահարների հետևանք մահվան դեպքերը: 2019 թ.-ի 1-ին կիսամյակում դժբախտ պատահարի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք, 2020 թ.-ի 1-ին կիսամյակում՝ 6-ը ( դեպքերի ընդհանուր թվի 19 %-ը ):

2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Մասնավորապես՝ 2020 թ. 1-ին կիսամյակում ձնահյուսի  հետևանքով 3 պայմանագրային զինծառայող մահացել են՝ դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, երբ, ըստ news.am-ի տվյալների, նրանց ոտքերի տակ ձյան շերտը բացվել է, ու ընկելով՝ նրանք տևական ժամանակ մնացել են ձյան հաստ շերտի տակ: Եվս 1 դեպքում զինծառայողը մահացել է՝ ձորն ընկնելու հետևանքով: Թեև 2 դեպքն էլ պաշտոնապես համարվել է զինծառայության հետ կապված, այդուհանդերձ հայտնի չէ՝ ինչպես է պատահել, որ զինծառայողը, լինելով ծառայության մեջ, ընկել է ձորը: Կազմակերպության հարցմանն ի պատասխան էլ Դատախազությունը տեղեկացրել է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

Եվս 2 դժբախտ պատահարի հետևանքով դեպքերից 1-ն արձանագրվել է մեկ այլ անձի վարած մեքենայի հրդեհվելու արդյունքում, որտեղ զինծառայողը գտնվել է որպես ուղևոր և չի կարողացել դուրս գալ մեքենայից: Դեպքը Դատախազությունը համարել է զինվորական ծառայության հետ կապ չունեցող: Մյուս դեպքում, որը Դատախազության կողմից համարվել է կրկին զինծառայության հետ կապ չունեցող, զինծառայողը դեպքի պահին գտնվել է ազատ հերթափոխում: Դեպքն արձանագրվել է տրակտորի շրջվելու հետևանքով: 

 

Դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի աճը ենթադրելու առիթ է տալիս, որ կա՛մ զինծառայողները չեն պահպանում ծառայության անվտանգության կանոնները, կա՛մ այդ մասին նրանք պատշաճ չեն հրահանգավորվում: 

 

Ծառայության անվտանգության կանոնների պահպանման համատեքստում հարկ է նշել, որ 2020 թ. 1-ին կիսամյակում տեղի է ունեցել մահվան 1 դեպք՝ ականի պայթյունի հետևանքով: Ընդ որում՝ մահացողը սպա է, ինչն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով սպայական  անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զինծառայության կազմակերպման գործում նրանց կողմից անվտանգության բոլոր կանոնների պահպանման պարտավորությունը:

 

 

Դիտումներ՝ 450

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????