Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

2020 թ․ առաջին կիսամյակում զինված ուժերում 31 մահվան դեպք է գրանցվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: 

 

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 31 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 10-ը՝ առողջական խնդիրների, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,  6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ ավտովթարի,  1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման1-ը՝ ականի պայթյունի։

 

Նշենք, որ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահվան դեպքերի թիվն ավելի է 1-ով (2019 թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր մահվան 30 դեպք): 

 

‼️2020 թ․ առաջին կիսամյակում զինված ուժերում 31 մահվան դեպք է գրանցվել։

———
Պատճառները????
????10 առողջական խնդիրներ
????8 ինքնասպանություն
????6 դժբախտ պատահար
????2 սպանություն
????3 ավտովթար
????1 հրադադարի ռեժիմի խախտում
????1 ականի պայթյուն

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ