0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

2019-ին ինքնասպանության և սպանության դեպքերը մահացության ընդհանուր թվի 1/4-ն էին կազմում, 2020-ին՝ 1/3-ը

August 3, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Դիտարկելով 2019 թ․ 1-ին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում ինքնասպանության (4) և սպանության (3) հետևանքով զինծառայողների մահացության դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ նշված 2 պատճառով դեպքերը կազմում են մահացության դեպքերի ընդհանուր թվի գրեթե 1/4-րդը: Իսկ 2020 թ․ 1-ին կիսամյակում ինքնասպանության (8) և սպանության (2) հետևանքով մահացության դեպքերը կազմում են մահվան դեպքերի 1/3-րդը: 

 

2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Ինքնասպանության և սպանության դեպքերը հիմնականում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանք են, ինչը նշանակում է,  որ  զինվորական կարգապահության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված և խիստ մտահոգիչ: Բացի դրանից՝ զինված ուժերում ինքնասպանության և սպանության դեպքերի շարունակական բնույթը փաստում է այն մասին, որ այդ դեպքերով  կա՛մ պատշաճ ծառայողական քննություն չի տարվում, կա՛մ  դրանց արդյունքում բացահայտված և արձանագրված խնդիրների կանխման,  վերացման կամ  լուծման ուղղությամբ  քայլերը հեռու են արդյունավետ լինելուց:

 

Նշենք, որ 2020 թ. 1-ին կիսամյակի և՛ ինքնասպանության, և՛ սպանության դեպքերն արձանագրվել են ապրիլ - մայիս ամիսներին՝ 2-ական դեպքեր:

 

Հիշեցնենք՝  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «2020 թ. առաջին եռամսյակում  ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» տեղեկանքում անդրադարձել էր 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին ինքնասպանության դեպքերի կտրուկ աճին, որը հանրային  դժգոհության ալիք առաջացրեց: Նշել էինք նաև, որ դեպքերը համընկել էին Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ: Հանրային դժգոհություններից հետո՝ մարտին,  ինքնասպանության դեպքեր չգրանցվեցին:  Չնայած դրան՝ հարկ է նշել, որ այդպես էլ հայտնի չդարձավ՝ արդյոք ՀՀ և ԱՀ/ԼՂ պաշտպանության նախարարությունները կամ համապատասխան քննչական մարմինները ձեռնարկել են համապատասխան քայլեր՝ այդ և, ընդհանրապես, բոլոր դեպքերի պատճառներն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, թե՝ ոչ, քանի որ, ելնելով կիսամյակային տվյալներից, ապրիլից դարձյալ արձանագրվեցին մահվան դեպքեր՝ ոչ միայն ինքնասպանության, այլև սպանության հետևանքով:

 

 

Դիտումներ՝ 140

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը