Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք| 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի մասին

October 25, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

 

Այսպես՝ ՀՔԱՎ ամփոփած տեղեկությունների համաձայն` 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 51 զինծառայողի մահվան դեպք:  Այն չի ներառում 2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը: 

 

Անդրադառնալով սահմանային իրադրությանը 2022 թվականի հունվար - սեպտեմբերի ամիսներին՝ կարող ենք արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը հատկապես սրվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ հանգեցնելով 200-ից ավելի զոհերի, 300-ից ավելի վիրավորների։

 

2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ հոկտեմբերի 14-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների,  զոհվել կամ անհայտ կորած են ավելի քան 210 հոգի։

 

ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 20-ին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ 201 մարմին նույնականացվել է։ Զոհվածների թվում են 5 կին զինծառայողներ։ Վիրավորվել է 293 զինծառայող, 8 քաղաքացիական անձ։ ՀՀ վարչապետի հոկտեմբերի 19-ի հրապարակած տվյալներով՝ 29 զինծառայող դեռևս անհայտ կորած է։

 

Նշենք, որ Կազմակերպությանը պաշտոնական այլ աղբյուրից հայտնի է դարձել ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մեկ զինծառայողի մահվան դեպքի մասին։ Սույն դեպքը ներառված չէ մահվան դեպքերի ընդհանուր թվի մեջ, քանի որ նախկինում Կազմակերպությունը ՀՀ ԱԱԾ ՍԾ զորքերի զինծառայողների մահվան դեպքերի թվի վիճակագրություն չի վարել։

 

Մահվան  51 դեպքերի պատճառներն են.

 

  • 15-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

  • 12-ը՝ ավտովթար,

  • 12-ը՝ առողջական խնդիրներ,

  • 6-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

  • 3-ը՝ սպանություն (1-ը՝ ԶՕԿ, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում, 1-ը սպանություն այլ անձի կողմից՝ ծառայության հետ չկապված),

  • 2-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ հոսանքահարում, 1-ը՝ ջրահեղձում),

  • 1-ը՝ զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտում/ այրվածք հրդեհի հետևանքով։

 

Ի դեպ՝ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ևս գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 51 զինծառայողի մահվան դեպք, որից

 

  • 12-ը՝ ավտովթարի,

  • 10-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

  • 9-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են,

  • 8-ը՝ ինքնասպանության,

  • 7-ը՝ սպանության (1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման, 3-ը՝ երկու կամ ավելի անձանց սպանության հետևանքով),

  • 5-ը՝ դժբախտ պատահարի (1-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ կայծակնահարման, 1-ը՝ ծառի տապալման, 1-ը մեքենան նորոգելիս դետալը հարվածելու հետևանքով, 1-ը հանկարծամահ)։

 

2022 թ․-ին արձանագրված մահացության դեպքերից մարտական պայմաններում՝  հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի 29%-ը, իսկ 71%-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24 %-ը՝ ավտովթարի հետևանքով, 24 %-ը՝ առողջական խնդիրների, 11 %-ը՝ ինքնասպանության, 6 %-ը՝ դժբախտ պատահարի, 6 %-ը՝ սպանության։

 

Ամբողջական տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 469

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????