Գործունեություն | Ընտրական գործընթաց | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2021 թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին; Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի; Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար; Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս; Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ; Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն; Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ; Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք; Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, որի համար հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ։
Երկարաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ հոկտեմբերի 31-ն է։
Երկարաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/DTPiq8NuySfCTBYY8
Կարճաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ նոյեմբերի 12-ն է։
Կարճաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/Vzwb2b5aVWCHtoNP8
«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
«Իրազեկ քաղաքացիների միավորման»
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի
«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: