Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդ» դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ

     

 

2021 թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին; Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի; Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար; Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս; Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ; Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր,  Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն; Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ; Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք; Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, որի համար հավաքագրում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ։

 

Երկարաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ հոկտեմբերի 31-ն է։

Երկարաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/DTPiq8NuySfCTBYY8

 

Կարճաժամկետ դիտորդների դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ նոյեմբերի 12-ն է։

Կարճաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/Vzwb2b5aVWCHtoNP8

 

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր