0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Թեկնածուների գնահատմամբ ընտրությունների ընթացքը՝ «նորմալ», «մրցակցային» և «հանգիստ»․ դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման հիմնական արդյունքները

December 12, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Նորմալ», «մրցակցային» և «հանգիստ»․ այսպես են գնահատել թեկնածուները 2019 թվականի դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքը։

 

«Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրությունների ավելի ամբողջական պատկերն ստանալու նպատակով, բացի կարճաժամկետ դիտարկումից, 2019 թ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 11-ը իրականացրել է նաև երկարաժամկետ դիտարկում։

 

Դիտարկումն իրականացվել է բոլոր 16 համայնքներում՝ համայնքներ այցելելու, Տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկություններ ստանալու և թեկնածուների հետ հարցազրույցներ անցկացնելու միջոցով։

 

Դաշինքը փորձել է հարցազրույցներ անցկացնել բոլոր, այդ թվում` ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների հետ, սակայն թեկնածուներից 4-ը հրաժարվել կամ խուսափել են հարցազրույցից:

 

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկը նշել է, որ ինքնաբացարկ է ներկայացրել, որովհետև նախընտրում է զբաղվել անասնապահությամբ, մյուսը՝ քանի որ ընտանիքն է դեմ եղել։ Իսկ քարոզչության ընթացքում իրեն աջակցող/քարոզչություն իրականացնող անձի համար վարձատրություն նախատեսել է թեկնածուներից միայն մեկը։

 

Թեկնածուների մեծամասնության կարծիքով քարոզչության շրջանում ապատեղեկատվության, զրպարտանքի, սպառնալիքի, ատելության խոսքի, ընտրակաշառքի կամ պարտքերի ներման դեպքեր չեն եղել։ Մեկ թեկնածու բարձրաձայնել է մեկ այլ թեկնածուի նկատմամբ ատելության խոսքի դրսևորման մասին։ Համայնքներից մեկում թեկնածուները մեղադրել են միմյանց․ մի կողմից՝ գյուղի խանութում ընտրողների պարտքերը ներելու ձևով անուղղակի ընտրակաշառք տրամադրելու և մյուս կողմից՝ զրպարտության մեջ։

 

Հետաքրքրական է թեկնածուների գնահատականը՝ նախորդ ընտրությունների վերաբերյալ. այսպես՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ հանդիսացող որևէ թեկնածու չի համարել, որ նախորդ ընտրությունների հետ կապված որևէ էական խնդիր է եղել։ 

 

Քարոզարշավի դիտարկումը ցույց է տալիս, որ ՏԻՄ մակարդակում ընտրական գործընթացների հիմնական 3 խնդիրները շարունակում են մնալ.

 

  • փոքր, ունեզուրկ համայնքների ղեկավարի պաշտոնի՝ ոչ գրավիչ լինելը, ինչի պատճառով շատերը նախընտրում են չներգրավվել ընտրական գործընթացներում՝ ընտրությունները իմաստազրկելով և դարձնելով ոչ մրցակցային,

  • ազգակցական կապերի վրա հիմնվող քարոզչությունը և փոքր համայնքներում արդյունքների կանխորոշված լինելը,

  • ոչ ֆորմալ տնտեսական լծակների շնորհիվ ընտրողների քվեների ապահովման վտանգը, քողարկված ընտրակաշառքը, որը դուրս է մնում կարգավորումներից։

 

Երկարաժամկետ դիտարկման այլ մանրամասներ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 836

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը