Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Deutsche Welle News-ի անդրադարձը Գյումրիի 102-րդ ռազաբազայի ռազմական ոստիկանության կողմից Դմիտրի Սետրակովի առևանգման դեպքին

Deutsche Welle News-ն անդրադարձել է  ՌԴ քաղաքացի Դմիտրի  Սետրակովի առևանգման դեպքին։

 

Հիշեցնենք, որ  2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմաբազայի տարածք։

 

Deutsche Welle News-ի հետ զրույցում ՀՔԱՎ-ի փաստաբան Անի Չատինյանը նշել է, որ ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից և ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն իրականացնելու նման գործողություններ ՀՀ տարածքում։ Չատինյանը նշել է, որ ՀՔԱՎ-ը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կանխելու Հայաստանի կողմից Դմիտրի Սետրակովի հնարավոր արտահանձնումը։

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ