Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Նոր Հայաստան. բարեփոխումների օրակարգը արդարադատության և արդյունավետ կառավարման ոլորտներում» խորագրով քննարկում

2018 հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Ռազմավարական դատավարության դերն արդարադատության համակարգում» խորագրով քննարկում, որը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության  «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» խորագրով հանրային քննարկումների շարքի մաս է կազմում:

 

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» խորագրով քննարկման շրջանակում որպես բանախոս հանդես կգան նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու իրավաբան-փորձագետ Արա Ղազարյանը. վերջինս իրականացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2011-2017 ռազմավարական գործերի հետազոտություն: Հետազոտությունը տպագիր ձևով հասանելի կլինի քննարկման մասնակիցներին:

 

Միջոցառման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր