Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

November 23, 2022

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգ։

 

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր 13.1 գլխով և 102.1 հոդվածով։ Համաձայն նշված հոդվածի 2-րդ մասի՝ էլեկտրոնային հարթակի կիրառման հիմնական սկզբունքներն են՝ էլեկտրոնային հարթակից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ էլեկտրոնային հարթակում առկա տվյալների և իրենց լիազորությունների շրջանակներում իրազեկման ենթակա տեղեկատվության ցանկացած պահի հասանելիությունը։ Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «(…) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար», իսկ նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «…էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

 

Սա նշանակում է, որ էլեկտրոնային հարթակում աշխատողի վերաբերյալ ներառված տվյալներին, բացի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ցանկացած պահի հասանելիություն են ունենալու նաև պետական այլ մարմիններ, ընդ որում՝ Նախագծով բացահայտված չեն, թե որոնք են այդ պետական մարմինները, ինչ ծավալի տեղեկատվության կարող են հասանելիություն ունենալ և ինչ նպատակով։ Հատկանշական է, որ թեև Նախագծի 102.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ էլեկտրոնային հարթակից օգտվելու կարգը պետք է սահմանվի Օրենսգրքով, սակայն Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիրքորոշում է ներկայացրել այն մասին, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է համաչափության սկզբունքի համատեքստում և չի համապատասխանում օրենքի կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին: Խաթարվում են օրենքի առջև ընդհանուր հավասարության ու խտրականության արգելքի սկզբունքները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը։  Առաջարկվող կարգավորմամբ չի ապահովվում իրավունքի գերակայության սկզբունքը, քանի որ նույն իրավական կարգավիճակում գտնվող աշխատող անձանց համար չի ապահովում նույն իրավունքներն ու ազատություններն՝ առանց որևէ խտրականության։

 

Հիմք ընդունելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 102.1-ին հոդվածից հանել 7-րդ մասը։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Դիտումներ՝ 47

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????