Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ն անընդունելի է համարում ՊՆ մշակած նախագծի շրջանառումը եւ նման օրենքի ընդունումը

September 9, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2022 թվականի օգոստոսի 24-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անընդունելի է համարում նման նախագծի շրջանառումը եւ նման օրենքի ընդունումը և գտնում է, որ նախագիծը պետք է հանել շրջանառությունից։

 

Օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն (միջինը՝ չորսուկես ամիս)՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով:  

 

Որպես հիմնավորում է բերվում ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ գումարի չափը կարող է նախատեսվել պայմանագրային զինծառայողի համար 5 տարի ժամկետով 400.000 դրամ ամսական վարձատրություն ապահովելով:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անընդունելի է համարում նման նախագծի շրջանառումը եւ նման օրենքի ընդունումը՝ ելնելով մի շարք հանգամանքներից.

 

  1. վերոնշյալ նախագիծը, նախեւառաջ, չի քննարկվել մասնագիտական հանրույթի հետ՝ մինչ շրջանառվելը,

  2. նախագիծը կոպտորեն խախտում է խտրականության արգելքի սկզբունքը՝ ստեղծելով զինծառայողների համար ոչ հավասար պայմաններ, տարբերակված մոտեցում՝ գույքային դրությամբ պայմանավորված,

  3. նախագիծը խնդրահարույց է սոցիալական արդարության տեսանկյունից, քանի որ պարտականություններն անձանց վրա դրված են անարդար կերպով. հասարակության միայն հարուստ խավը կարող է հնարավորություն ստանալ խուսափելու իր պարտականությունից եւ օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Նախագիծը խորացնելու է սոցիալական շերտերի միջև բևեռացվածությունը։

  4. նախագիծը  որեւէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից, 

  5. անհասկանալի է՝  ինչ հաշվարկների եւ գնահատումների հիման վրա է սահմանվել վճարվող գումարի չափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%:

 

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ գտնում ենք, որ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ցուցաբերել համակարգային մոտեցում, որն ուղղված կլինի զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, կանոնադրային հարաբերությունների հետեւանքով խախտումների բացառմանը, զորակոչի եւ զինծառայության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների առողջության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը, զինված ուժերում ենթասպայական եւ սպայական կազմի անդամների կրթական մակարդակի եւ մասնագիտական կարողությունների զարգացմանը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկությունը ներկայացրել է e-draft.am համակարգի միջոցով։

Դիտումներ՝ 79

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????