0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

Գյումրեցի Է. Կ.-ին ոստիկանության բաժնում ծեծած ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

January 8, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018 թ. հոկտեմբերի 5-ին գյումրեցի Է. Կ.-ին Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ծեծած աշխատակիցների նկատմամբ 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

 

Տեղի ունեցածի վերաբերյալ Է. Կ.-ի մոր ահազանգից հետո 2018թ. հոկտեմբերին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

 

Մայրը հայտնել էր, որ չնայած ծեծելու փաստն արձանագրվել է, նրան այցելել է դատաբժիշկը, բայց խոշտանգման փաստով քննություն չի իրականացվել:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում: Իրեն ծեծելու վերաբերյալ բացատրություն է տվել Է. Կ.-ն, որն այս պահին գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

 

Ստացված տեղեկությունների հիման վրա 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ և ուղարկվել  ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Է. Կ.-ն ճանաչվել է տուժող:

 

Դիտումներ՝ 100

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը