Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հրապարակային տեղեկատվությունը լրատվամիջոցով հրապարակելու համար Քննչական կոմիտեն լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցել

September 23, 2019

Արտահայտվելու ազատության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանությունը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ 1in.am լրատվական կայքում անձի անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։

 

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ լրագրողը դատական գործի լուսաբանման շրջանակում հրապարակել է տեղեկություններ, որոնք առնչվում են դատական գործում ներգրավված անձի անձնական և ընտանեկան կյանքին։ Այն ժամանակ, երբ հրապարակումը արվել է՝ 2018թ․ նոյեմբերին, գործը քննվելիս է եղել դռնբաց կարգով, և լրագրողը հրապարակել է բացառապես այնպիսի տեղեկություններ, որոնք ստացել է դատական նիստերի ընթացքում և datalex.am կայքէջից։ Հրապարակումից որոշ ժամանակ անց դատական գործի քննությունը դարձել է դռնփակ, և դրանից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ գաղտնի տեղեկությունները հրապարակելու մասին։

 

Չնայած նրան, որ հրապարակման պահին այդ տեղեկությունները գաղտնի չեն եղել, և լրագրողի գործողությունները օրենքով արգելված չէին կարող լինել, վարույթն իրականացնող մարմինը մերժել է Է․ Մարտիրոսյանի՝ քրեական գործը կարճելու միջնորդությունը։

 

Լրագրողը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին բողոքարկել է միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2019 թ․ օգոստոսի 14-ի որոշումը։ Բողոքով ընդգծվել է այն հանգամանքը, որ լրագրողը հավաքել և օգտագործել է այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի է եղել բոլորին և գաղտնիք չի համարվել։ Գործը դռնփակ քննելու մասին որոշումը կայացվել է դրանից հետո, և այս դեպքում բացառվում է նաև դիտավորության և տեղեկատվությունը ապօրինի հավաքելու հանգամանքը։

 

Ակնհայտ է, որ օրինական ճանապարհով ստացած տեղեկատվությունը հրապարակելու համար քրեական գործ հարուցելով և լրագրողի գործողությունները ապօրինի որակելով միտում կա սահմանափակելու լրագրողի խոսքի ազատությունը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հետամուտ է լինելու լրագրող Է․ Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանությանը։

 

Դիտումներ՝ 1653

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????