Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով դիմել են Եվրոպական դատարան

November 30, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Նորություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 3 զինծառայողի գործերով դեռևս այս տարվա սկզբին հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ չի կիրառել, բայց Դատարանի պահանջով հիմնական գանգատներ են ներկայացվել։  

 

Բացի 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց գործերով ներկայացված գանգատներից՝ գանգատ է ներկայացվել նաև 2021 թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մարտական գործողությունների ժամանակ գերեվարված մեկ զինծառայողի գործով, որով ՄԻԵԴ-ը հրատապ միջով կիրառելու մասին որոշում է կայացրել։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները ևս մեկ գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ 44-օրյա պատերազմի գերու ընտանիքի անդամի վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ նա ամիսներ շարունակ ուսումնասիրել է ադրբեջանական կայքերում հրապարակվող տեսանյութերը՝ փնտրելով դրանում որդուն, ապա 2021 թ․  ապրիլի 12-ին Բաքվում «ցուցահանդես պուրակ» է բացվել, որտեղ առգրավված հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ։ 

 

Խաղաղ պայմաններում գերի ընկած Ա․ Ղ․-ի իրավունքների պաշտպանության նպատակով ևս ներկայացվել էր հրատապ միջոց կիրառելու մասին միջնորդություն, որի հիման վրա 2020 թ․ դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման ժամանակ ՀՀ վերադարձվեց նաև նա։

 

Դիտումներ՝ 561

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????