Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ-ի դեմ կայացրած վճիռների մասին՝ ըստ խախտումների տարեթվերի և խախտված իրավունքների

June 18, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | ՄԻԵԴ-ի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման այլընտրանքային տեղեկատվություն | Սեփական | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) վավերացումից (26.042002թ․) մինչև 2021 թ ․  հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած վճիռների ուսումնասիրություն։

 

Նշված ժամանակահատվածում ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ կայացրել է 141 վճիռներ, որից 131 վճիռներով  արձանագրվել են մարդու իրավունքի խախտումներ,  թվով 5 վճիռներով ՄԻԵԴ-ի կողմից խախտում չի արձանագրվել, 5 վճիռները վերաբերում են փոխհատուցման հարցերին։

 

Կայացված վճիռներով արձանագրվել է Կոնվենցիայի․

 

  • 2-րդ (կյանքի իրավունք), 

  • 3-րդ (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք), 

  • 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 

  • 6-րդ (արդար դատաքննության իրավունք), 

  • 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 

  • 9-րդ (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք), 

  • 10-րդ (արտահայտվելու ազատության իրավունք),  

  • 11-րդ ( հավաքների և միավորման ազատության իրավունք), 

  • 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք), 

  • 14-րդ (խտրականության արգելում), 

  • Կոնվենցիայի կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանության),

  • Կոնվենցիայի կից թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված (ազատ ընտրությունների իրավունք), 

  • Կոնվենցիայի  7-րդ արձանագրության 2-րդ հոդված (քրեական գործերով գանգատարկման իրավունք) և 

  • Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում) խախտումներ։

 

Մինչև 2008 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների դեպքերով  ՄԻԵԴ-ը կայացրել է խախտում արձանագրող թվով  99 վճիռներ, որոնցով 

 

  • 7 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում,

  • 14 վճիռներով արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք)  խախտում,

  • 23 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում,

  • 43 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում,

  • 2 վճռով արձանագրվել է 8-րդ հոդվածի  (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում ,

  • 3 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) խախտում (նշվածներից 1-ով Մեծ պալատը վերանայել է վճիռը՝ արձանագրելով, որ 9-րդ հոդվածի խախտում առկա չէ),

  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատության իրավունք) խախտում, 

  • 13 վճռով արձանագրվել է 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատության իրավունք)  խախտում,

  • 8 վճռով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում, 

  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի  (խտրականության արգելում) խախտում։

  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում) խախտում, 

  • 18 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության) խախտում,

  • 6 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի (քրեական գործերով գանգատարկման իրավունք) խախտում,

  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի (ազատ ընտրությունների իրավունք) խախտում։

 

2008 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականը ներառյալ մարդու իրավունքների խախտումների տեղի ունեցած դեպքերով ՄԻԵԴ-ը կայացրել է  խախտում արձանագրող թվով 31 վճիռներ, որոնցով․

 

  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) խախտում,

  • 3 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում,

  • 12 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում,

  • 2 վճռով արձանագրվել է 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում,

  • 2 վճռով արձանագրվել է 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) խախտում,

  • 2 վճռով արձանագրվել է 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատության իրավունք) խախտում,

  • 1 վճռով արձանագրվել է 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատության իրավունք) խախտում,

  • 2 վճռով արձանագրվել է 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում,

  • 15 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության) խախտում։

 

2016 թվականին մարդու իրավունքների խախտումների տեղի ունեցած դեպքով կայացված վճռով ՄԻԵԴ-ը կայացրել է 1 վճիռ, որով արձանագրել է 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ-ի դեմ կայացված վճիռների ամփոփ նկարագիրը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 735

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????