Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու փաստով քրեական գործ է հարուցվել

April 17, 2019

Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

Ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի գործով 2019թ․ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։

 

Հիշեցնենք՝ Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանները բերման են ենթարկել Է․ Ծատինյանին ու ծեծի ենթարկել՝ ստիպելով վկայություն տալ։ Ապա նրանց փոխանցմամբ՝ սպառնացել են, որ թմրանյութ «գրպանը կգցեն», որից հետո վերջինս կուլ է տվել թմրանյութը։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո, հարազատների պնդմամբ, բժիշկներն անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերել, ինչի հետևանքով նա մահացել է։

 

Երեկ՝ 2019թ․ ապրիլի 16-ին, Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը՝ վերջինիս ներկայացուցիչ։

 

Նկատենք, որ քրեական գործ է հարուցված միայն ոստիկանությունում Է․ Ծատինյանին խոշտանգելու հիմքով, իսկ «Արմենիա» ԲԿ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու տեղեկություններ չկան։

 

2019թ․ ապրիլի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը քննչական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող ՀՀ ՀՔԾ քննիչ Գոռ Միքայելյանին։ Իսկ այսօր՝ 2019թ․ ապրիլի 17-ին, Ա․ Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու կամ եթե հարուցված է, այն տուժողի համար հասանելի դարձնելու և դեպքի քննությունն ամբողջ ծավալով ՀՀ հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով։

 

 

Դիտումներ՝ 2348

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????