Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Հրապարակումներ | Նորություններ | Ռազմավարական գործեր
Ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը դեռևս պաշտոնական տեղեկություն չունի։
Հիշեցնենք՝ 2019թ․ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։ Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը՝ վերջինիս ներկայացուցիչ։
Հենց ՀՔԾ-ից էլ տուժող կողմը տեղեկացել է ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին, սակայն այն հարուցված է ոչ թե ՀՔԾ-ում, այլ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։
Նշենք, որ Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները լրատվամիջոցների հետ իրենց զրույցներում բազմիցս պնդել են, որ նրան պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրվել, անհրաժեշտ հետազոտություններ չի անցել ու միջամտություններ չեն կատարվել, ինչն էլ հանգեցրել է մահվան։
2019թ․ ապրիլի 17-ին Ա․ Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործը տուժողի համար հասանելի դարձնելու և դեպքի քննությունն ամբողջ ծավալով ՀՀ հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով։
Ի թիվս ոչ պատշաճ բժշկական օգնության վերաբերյալ այլ պնդումների՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումում Ա․ Զալյանը հիշատակել է նաև Է․ Ծատինյանի՝ հիվանդասենյակում արված լուսանկարը, որում ակնհայտ երևում է, որ նրա ձեռքին փողկապ է կապված, հարցադրումներ է արել տրամադրված բուժօգնության մանրամասների վերաբերյալ։ Ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ «Արմենիա» ԲԿ-ն Է․ Ծատինյանի մահվան մասին հաղորդում չի տվել Ոստիկանությանը՝ չնայած նրան, որ պարտավոր էր դա անել։
Դատախազությունից դեռևս պատասխան չկա։
Leave a Reply