Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ 4 աշխատակիցներ ընդգրկված են պարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովներում

2022 թ․ հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկել է պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ուսուցման և վերապատրաստման մրցույթի հարցազրույցի փուլը: 

 

Հարցազրույցը զուգահեռաբար իրականացվում է ընդունող հանձնաժողովի կողմից ձևավորված հինգ առանձին հանձնաժողովների միջոցով, որոնցից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված է մեկական ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից,  միջազգային գործընկեր կազմակերպությունից, պարեկային ծառայությունից և մեկ հոգեբան:

 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հանձնաժողովներում ընդգրկված են Օֆելյա Զալյանը, Անահիտ Ղազարյանը, Սառա Ղազարյանը և Աշոտ Սիմոնյանը։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր