Իրականացման ժամկետը
|
2018 թ. նոյեմբերի 1-2019 թ. հունիսի 30
|
Ֆինանսավորող կազմակերպությունը
|
«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ
|
Դրամաշնորհի չափը
|
102 226 658 ՀՀ դրամ
|
Նպատակը | Քաղաքացիական վերահսկողության միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարացման ամրապնդման նպատակով «Անկախ դիտորդ» հասարակական դաշիքնի կողմից Ազգային ժողովի ընտրությունների կարճաժամկետ և երկարաժամկետ դիտարկում |
Արդյունքերը | |
Երկարաժամկետ դիտորդություն
Երկարաժամկետ դիտարկումը ներառել է վերապատրաստման մոդուլի և դիտարկման քարտերի մշակում։ 4 երկօրյա դասընթացներ են կազմակերպվել դիտորդների համար։ Իրականացվել է նրանց համակարգումը։
84 երկրաժամկետ դիտորդ Հայաստանի բոլոր մարզերից տեղեկատտվություն է հավաքագրել բոլոր կուսակցությունների և տարածքային թեկնածուների քարոզարշավի վերաբերյալ՝ 9 դիտարկման քարտերի հիման վրա։
Կարճաժամկետ դիտորդություն
34 երկօրյա դասընթաց է իրականցվել դիտորդության 950 թեկնածուի համար։ 4 լրացուցիչ բրիֆինգներ են կազմակերպվել շրջիկ դիտորդների համար և 4 լրացուցիչ բրիֆինգ է կազմակերպվել տարածքային ընտրական հանձնաժողովները դիտարկող դիտորդների համար։ 34 Շուրջ 740 դիտորդ քվեարկության օրը տեղեկատվություն է հավաքագրել 300 տեղամասային կենտրոնից և շրջակայքից և 36 տարածքային ընտրական հանձնաժողովից՝ 8 դիտարկման քարտերի հիման վրա։
Դիտորդական զեկույց
Դիտորդական զեկույցը, որը ներառել է օրենսդրության վերլուծություն և գնահատում (ներառյալ միջազգային և տեղական առաջարկությունների իրականացումը), քաղաքական համատեքստի նկարագրություն, քարոզարշավի և քվեարկության օրվա վերլուծություն, և ընտրական օրենսդրության փոփոխության մանրամասն առաջարկություններ, պատրաստվել և ներկայացվել է շահագրգիռ կողմերին 2019թ․ մարտի 26-ին։
Ընտրական վարքի ուսումնասիրություն
Երկճյուղ ուսումնասիրությունը ներառել է Հայաստանի բոլոր մարզերից վիճակագրական ընտրանքով ընտրված 1200 հարցվողների հետ անցկացված քանակական հարցում և խորքային հարցազրույցներ արտահերթ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների 18 թեկնածուների հետ։ Հետազոտության նախնական արդյունքները քննարկվել են փոքր աշխատանքային խմբով հունիսին։ Վերջնական արդյունքները 2017թ․ և 2018թ․ նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտորդության համապատասխան տեղեկատվության հետ ամփոփվել են զեկույցում։ Հունիսի վերջին տեղի է ունեցել հանդիպում գործընկերների և ծրագրի շահառուների հետ՝ ծրագրի գնահատման և «Անկախ դիտորդի» ապագա գործունեության պլանավորման համար։ |