Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՏԻՄ ընտրություններ․ հոկտեմբերի 17․ ինչպիսին են քվեաթերթիկները և ինչպես քվեարկել

October 6, 2021

Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ․ հոկտեմբերի 17-ին ՀՀ 9 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։

 

Այս 9-ը համայնքներից 3-ում (Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո) ընտրողների թիվը 4000-ից պակաս է, հետևաբար՝ այդ համայնքներում գործում է մեծամասնական ընտրակարգը։

 

Շամիրամ և Ֆիոլետովո համայնքներում նշանակված են և ավագանու անդամի, և համայնքի ղեկավարի ընտրություններ։

 

Ֆերիկ համայնքում նշանակված են միայն ավագանու անդամի ընտրություններ։

 

Շամիրամ և Ֆիոլետովո համայնքներում ընտրողը կստանա երկու քվեաթերթիկ (տարբերվող գույնի), որոնցից մեկի վրա կլինեն ավագանու անդամի թեկնածուների անունները, մյուսի վրա` համայնքի ղեկավարի թեկնածուների անունները։ Ընտրողը կքվեարկի յուրաքանչյուր քվեաթերթիկում իր ցանկացած թեկնածուի դիմացի վանդակում v-աձև նշան դնելով։

 

Եթե թեկնածուների ինքնաբացարկի պատճառով միայն մեկ թեկնածու լինի, ապա քվեաթերթիկը կփոխվի, և ընտրողը կքվեարկի  «Կողմ եմ» կամ «Դեմ եմ» տարբերակներից մեկի դիմաց v-աձև նշան դնելով։

 

 

4000-ից շատ ընտրողներ ունեցող համայնքներում գործում է տեղական ինքնակառավարման համամասնական ընտրակարգը։ Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում ընտրողներն ընտրում են ավագանի, որն էլ իր հերթին ընտրում է համայնքի ղեկավարին։ Այս դեպքում ավագանու թեկնածուները կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են։ Մինչև 70000 ընտրող ունեցող համայնքներում թեկնածու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անունները գրված են մեկ ընդհանուր քվեաթերթիկի վրա, և ընտրողը քվեարկում է քվեաթերթիկում իր ցանկացած թեկնածու կուսակցության/կուսակցությունների դաշինքի դիմացի վանդակում v-աձև նշան դնելով։ Այս ընտրությունների ժամանակ նման կերպ քվեարկելու են Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Տեղում։

 

Եթե թեկնածու կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի պատճառով միայն մեկ թեկնածու կուսակցություն/կուսակցությունների դաշինք լինի, ապա քվեաթերթիկը կփոխվի, և ընտրողը կքվեարկի  «Կողմ եմ» կամ «Դեմ եմ» տարբերակներից մեկի դիմաց v-աձև նշան դնելով։

 

 

Եթե համայնքում ընտրողների թիվը 70000-ից ավելի է, ապա քվեարկության համար կիրառվում են առանձին քվեաթերթիկներ՝ յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար։ Ընտրողը քվեարկում է՝ իր ցանկացած թեկնածու կուսակցության/կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, առանց որևէ նշումի, ծրարի մեջ դնելով։ Գրիչի կիրառումն արգելվում է, ցանկացած նշում կամ գրառում պարունակող քվեաթերթիկ համարվում է անվավեր։

 

Դիտումներ՝ 527

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????