Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը Ռուսաստանի Դաշնությանը

February 18, 2025

Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին։ Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը։

 

Հատկանշական է այն փաստը, որ Էմիլ Թորոսյանը ծագումով հայ է, ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները քաղաքացիություն ստանալու և դեռևս սեպտեմբերին քաղաքացիություն ստանալու  դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ Գլխավոր դատախազությունը չի սպասել, մինչև միջոցներ ձեռնարկվեն երկու իրավական գործընթացների՝ քաղաքացիության ստացման և ապաստանի հարցի լուծման համար։

 

Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում Է․Թորոսյանի նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը։  

 

Հիշեցնում ենք, որ արտահանձնման դեպքում կխախտվի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը, քանի որ պահանջ ներկայացնող պետությունում՝ ՌԴ-ում զանգվածաբար և անպատիժ խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը։

 

18.02.2025

Վանաձոր

Դիտումներ՝ 700

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????