Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից սպանությունը, դժբախտաբար, սովորական է դառնում

December 27, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դեկտեմբերի 23-ին Գյումրիի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն էր եղել: Նույն օրն Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ, որը խոստովանել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն: Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ-ի դիակը՝ բռնության հետքերով:

 

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։

 

Արդեն իսկ հանրության շրջանում այս դեպքը նմանեցնում են Պերմյակովի դեպքին, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողը մտել էր տուն ու սպանել Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին: Տարբերությունը միայն այն է, որ այս դեպքում մահացածը հայ չէ:

 

Այս առնչությամբ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Գայստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Քրեական հանցագործություններ ամենուր միշտ տեղի են ունենում, ուղղակի այստեղ վատն այն է, որ կասկածվողը նորից զինվորական է: Այսինքն՝ նկատի ունեմ, որ իրենց կարգապահական ռեժիմը, ենթադրաբար, մի քանի անգամ բարձր բարձր պետք է լինի միջին քաղաքացիական կարգապահությունից»:

 

Դիտարկմանը, որ ռուսական ռազմաբազայից, կարծես վնասն ավելի շատ է, քան օգուտը, նա արձագանքեց. «Օգուտը չգիտեմ, բայց կոնկրետ վնասներ կան ռուսական ռազմաբազայից: Ասում են՝ իր ընկերուհին է, իրենց անձնական գործն է, բայց հարցն այն է, որ զինվորականի կարգապահությունը այլ պետք է լինի, քան քաղաքացիների միջին վիճակագրական կարգապահությունը: Դժբախտաբար, սովորականության է նմանվում»:

 

Նույն խնդրի առնչությամբ Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց. «Նախ ասեմ, որ իհարկե նման բնույթի հանցագործություններ լինում են ռազմաբազայից ներս, թե դուրս, և որևէ կերպ տարբերություն չկա մարդկային դրսևորումների հետ կապված: Բայց, քանի որ դա վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա դրա նկատմամբ վերաբերմունքը և հանրային ուշադրությունը այլ է, որովհետև հարցն այն է, թե արդյոք գոյություն ունի վերահսկողություն ռազմաբազայում ծառայողների վարքագծի նկատմամբ։ Պարբերաբար նման դրսևորումները ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ մտահոգիչ է, քանի որ ռազմաբազայում զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված բավականին խնդիրներ կան։ Բնականաբար, չէր էլ կարող չլիներ, որովհետև այն պետությունը, որը ներկայացնում է ռուսական ռազմաբազան, իր կառավարման ոճով որևէ վստահություն չի ներշնչում նման կարգավորումների, բարեվարքության, պատասխանատվության առումով: Սա բականին մտահոգիչ հարց է, որին պարբերաբար անդրադարձել ենք։ Եվ այստեղ ես, ինչպես միշտ, տեսնում եմ Հայաստանի կողմից ռուսական ռազմաբազայի զինվորական ծառայության  կազմակերպման հետ կապված ոչ պատշաճ վերահսկողությունը»:

 

1in.am

views: 7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color