Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Եթե Արտակ Դավթյանը պաշտոնից ազատված չէ, բայց ներգրավված է որպես մեղադրյալ, հարց է առաջ գալիս

January 18, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դատախազությունը պաշտոնապես հաստատում է՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։Նույն հոդվածի 4-րդ մասը նշում է, որ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

 

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը թեև մեղադրյալ է, սակայն նրա լիազորությունները չեն կասեցվել, պաշտոնից էլ չի ազատվել, նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։ Նույն քրեական գործով, սակայն, մեղադրյալի կարգավիճակ ունեն Դավթյանի նախկին տեղակալը՝ Ստեփան Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այլ զինվորականներ։

 

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Դա արվել է Դավիթ Գալստյանի ընկերության կողմից Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ եթե գործ ունենք յուրայինների և ոչ յուրայինների տարբերակված մոտեցման հետ, սա խայտառակություն է։

 

«Մի քանի մոտեցումներ կարելի է նշել այս իրավիճակում, առաջին՝ եթե մի կողմ ենք թողնում քրեական գործի հիմքը հանդիսացող փաստի հավաստիությունը, այսինքն՝ ելնում ենք այն վարկածից, որ քրեական գործը հիմնավոր է և քրեական հետապնդումը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հիմնավոր է, ապա այդ դեպքում նույն քրեական գործի շրջանակներում մեկ այլ անձի, տվյալ դեպքում՝ ԳՇ պետի պաշտոնն այս պահին զբաղեցնող Արտակ Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթադրում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեն նույն դատավարական պատժամիջոցները, ինչը կիրառվել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ: Առնվազն նա պետք է ազատված լիներ զբաղեցրած պաշտոնից, եթե չասենք, որ պետք է նրա նկատմամբ նույնպես կիրառվեր խափանման միջոց՝ ելնելով քննության շահերից, այն է՝ գործով անցնող հնարավոր վկաների վրա գոնե ճնշումները բացառելու տեսակետից։ Այս ամենը չի արվել, և սա հանդիսանում է ակնհայտ ընտրողական և խտրական, տարբերակված մոտեցում նույն քրեական գործով երկու ենթադրյալ մեղադրյալների նկատմամբ»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ սա արդարադատության կոպիտ խախտում է։

 

Նրա խոսքով՝ եթե Արտակ Դավթյանը պաշտոնից ազատված չէ, չնայած ներգրավված է որպես մեղադրյալ, հարց է առաջ գալիս՝ արդյոք պե՞տք է ենթադրել, որ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող փաստը գոյություն չունի: Հակառակ դեպքում, եթե այդ փաստը գոյություն ունի և դրա հիմնավորմամբ նա ազատված չէ պաշտոնից, այդ դեպքում ինչու է Դավիթ Տոնոյանը ազատված պաշտոնից և ինչու է կալանավորված։

 

«Այսինքն՝ ինչպես էլ մոտենանք այս իրավիճակին, մի դեպքում քրեական գործը հիմնավոր է, և մյուս դեպքում հիմնավոր չէ, ակնհայտ է, որ գործ ունենք տարբերակված մոտեցման հետ։ Հատկապես սպառազինությունների և նման բնույթի ծավալի սպառազինության ձեռքբերման հարցերում չի կարող այնպես լինել, որ միայն պաշտպանության նախարարը տեղյակ լինի, նման որոշմանը մասնակցում են առնվազն շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս սկզբունքից ելնելով չի կարող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում լինել, ազատել պաշտոնից, անազատության մեջ լինի, բայց մյուսի դեպքում չլինի: Ավելին՝ արդյոք մեղադրյալների շրջանակը միայն զինվորականներով է սահմանափակվում,  այս հարցը նույնպես քննության առարկա է»,-ասաց իրավապաշտպանը։

 

Այս ամենը, Սաքունցի խոսքով, մի բան է ցույց տալիս, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում արդարադատական համակարգը, և որ գործ ունենք ակնհայտ խտրական տարբերակված մոտեցման հետ կամ գուցեև թիրախավորված հետապնդման հետ, մեկի նկատմամբ օրենքը ողջ խստությամբ կիրառվում է, մյուսի նկատմամբ չի կիրառվում:

views: 39

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color