Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Եթե Միքայել Հարությունյանն այդքան լռելուց հետո խոսում է, նշանակում է՝ մտածում է, որ իրավիճակ է փոխվել

June 21, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Տևական լռությունից հետո խոսել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Նա նշել է, որ չի կարող հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չի տվել։

 

Նա ասել է, որ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները:

 

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասել է Միքայել Հարությունյանը:

 

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով Միքայել Հարությունյանի հայտարարություններին, նշեց՝ այն, որ Միքայել Հարությունյանն այդքան ժամանակ լռելուց հետո խոսում է, դա, ըստ Միքայել Հարությունյանի, նշանակում է, որ իրավիճակ է փոխվել ոչ թե իրավական, այլ քաղաքական տեսակետից, և ինքը գտնում է, որ քաղաքական իրավիճակի զարգացումների արդյունքում ինքն իրեն լիովին անպատիժ կզգա, իսկ դրա հետևանքը իրավապահ մարմինների ոչ հետևողական աշխատանքի արդյունքն է։

 

«Բացի այդ, ակնհայտ է ՌԴ-ի կողմից մեր դատաիրավական համակարգին խոչընդոտելու վարքագիծը, երբ որպես մեղադրյալ ներգրավված նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ապաստան են գտնում ՌԴ-ում, իսկ Ռուսաստանի իրավապահ մարմինները նրանց չեն արտահանձնում, ավելին՝ անթաքույց իրենց հովանու ներքո են վերցնում այդ մարդկանց։ Բովանդակային նշանակության հարցերն են կարևոր, թե ինչպես կարելի է համատեղելի լինել այլ երկրի քաղաքացու պաշտոնավարումը մեկ այլ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում և թե որքանով է դա անհարիր պետության անվտանգության նկատառումներից ելնելով։

 

Իսկ այն որ, իր իսկ խոսքով՝ ինքը իշխանություններին ցանկալի ցուցմունք չի տալիս, կարող էր գտնվել Հայաստանում և իր ցանկալի ցուցմունքը տալ, ոչ թե փախչել և խուսափել  քրեական հետապնդումից: Ինքը տարիներ շարունակ ԶՈւ և ԳՇ պետ է եղել և պետք է հիշի, թե ինչպես են վերաբերվում պաշպանությունից խուսափողներին: Սա նույնն է, որ ինքը խուսափում է պատասխանատվությունից։

 

Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի ճնշումը Հայաստանի նկատմամբ բավականին մեծացել է։ Նրա այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ օրինակ՝ Բերդ քաղաքում նախատեսվում է ՌԴ նոր ռազմաբազայի կառուցում և իրապես հնարավոր էր ճնշման արդյունքում ձեռք բերել նման համաձայնություն, իսկ ինքն էլ շատ սերտ համագործակցում է ՌԴ պաշտոնատար անձանց հետ և առավել քան տեղյակ է նման իրադարձություններից»,-ասաց Սաքունցը:

 

Միքայել Հարությունյանի պնդումներին, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Սաքունցը նշեց. «Համակարգային կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչները, երբ խոսում են իրենց նկատմամբ քաղաքական հետապնդման մասին, ակամա հիշում եմ Պաբլո Էսկոբարի հետապնդման փաստը: Ոչ մեկի մտքով չէր անցում, որ նարկոբարոնի նկատմամբ հետապնդումը կարող է համարվել քաղաքական հետապնդում աշխարհի մակարդակով»:

1in.am

 

 
 
views: 42

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color