Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ձայների տարբերությունն այնքան մեծ է, որ ոչ ՍԴ-ի, ոչ որևէ այլ ատյանի սուբյեկտիվ որոշումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ

June 23, 2021

Electoral Process | Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը երեկ ասուլիսում հայտարարել է, որ քվեարկության արդյունքներն անսպասելի էին իրենց համար, և իրենք պետք է փորձեն գտնել բացատրություն։ Քոչարյանի դիտարկմամբ՝ եղել են զանգվածային խախտումներ, արձանագրվել է վարչական ռեսուրսի զանգվածային կիրառում եւ քվեարկության արդյունքները կվիճարկեն ՀՀ Սահմանադրական դատարանում։ «Տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր: Ենթադրում ենք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ: Մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, այդ պատճառով կդիմենք ՍԴ՝ ընտրության արդյունքները քննարկելու համար»,-ասել է նա՝ նշելով, որ իրենց դաշինքի շտաբների կողմից հավաքագրվել են բոլոր ընտրախախտումների վերաբերյալ նյութերը։ Ըստ Քոչարյանի՝ ընտրության արդյունքների վրա ազդել է նաև նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, քանի որ երեք նախկին նախագահներն ակտիվ մասնակցում էին ընտրություններին. «Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը կարճ էր և հատկապես գյուղերում քիչ հանդիպումներ ենք ունեցել: Եթե նկատել եք, իշխանությունը մեծ արդյունքներ է գրանցել գյուղական վայրերում, մեկ կամ երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու պարագայում մենք կկարողանայինք փոխել այդ պատկերացումը»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկած «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին և Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու փաստին, նկատեց, որ իրենք՝ դիտորդները, իրենց դիտարկումները ներկայացրել են և հստակ ձևակերպել են, որ, այո, եղել են խախտումներ, առանձին տեղամասերում որոշակի խնդիրներ եղել են, բայց հստակ է, որ առաջին հերթին այդ խախտումները զանգվածային բնույթ չեն ունեցել և դրանք չեն ունեցել ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ «Այդ խախտումներով քրեական գործեր են հարուցվել։ Քրեական գործերի արդյունքում կպարզվի, թե այդ գումարների բաշխումը, կամ ընտրակաշառքի բաժանումը որ քաղաքական ուժերի, անձանց կողմից է կատարվել։ Չնայած ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մենք ահազանգերը ստացել ենք «Հայաստան» դաշինքի, փոքր ինչ՝ «Պատիվ ունեմ»-ի մասով։ Հին տեխնոլոգիա է՝ իրենք խախտումներն անում են և դրանց վրա փորձում են հիմքեր ստեղծել բողոքարկելու համար։ Փաստ է նաև, որ ընտրակաշառքը նույնպես էական ազդեցություն չի ունեցել ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա։ Դրանք խաթարել են ընդհանուր պատկերը, բայց ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա»-ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ամեն դեպքում այդ քաղաքական ուժի իրավունքն է բողոքարկել ընտրությունների արդյունքները, բայց ընտրությունների արդյունքները չընդունելը, դրանց հետո չհաշտվել և դրանք կասկածի տակ դնելու լուրջ հիմնավորումներ չկան։ Ըստ մեր զրուցակցի՝ օբյեկտիվ իրականւթյունը կայանում է նրանում, որ ընտրություններն ամբողջական եղել են ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան։ Առանձին խախտումներով քննություն կիրականացվի, իսկ թե ինչ արդյունավետությամբ, դա կախված կլինի արդեն քննական մարմիններից.«Ամեն դեպքում շատ հետաքրքիր լյուստրացիա է լինելու, թե 25 կուսակցություններից և դաշինքներից ովքեր են միտված Հայաստնում ժողովրդավարության, ազատությունների զարգացմանը և ովքեր են, որ կողմնորոշված են ազատությունների սահմանափակումը վերականգնելու, ավտորիտար ու կոռուպցիոն կառավարումը վերականգնելու մեջ։ Սա հետաքրքիր քաղաքական լյուսրացիա է»,-ասաց Սաքունցը։

 

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք Քոչարյանի կողմից Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հանգամանքը մեծապես պայմանավորված չէ նրանով, որ ՍԴ-ում իրենք առ այսօր ունեն յուրային դատավորներ և իրենց հույսը հենց այդ դատավորներն են, Սաքունցը պատասխանեց. «Բնական է, որ «Հայաստան» դաշինքը ղեկավարող անձը ոչ թե արդարադատության և օբյեկտիվության հիման վրա է կառուցում իր գործողությունները, այլ սուբյեկտիվ կապերի հիման վրա, անձնական ազդեցությունների հիման վրա, բայց քվեարկության արդյունքների պատկերն այնպիսին է, որ նույնիսկ իրենք իրենց հրապարակային խոսքում են ընդունում ընտրության արդյունքները և ստիպված են ընդունել։ Նրանք ընդունում են, որ իրենց համար անակնկալ է եղել ընտրությունների արդյունքները։ Իրենք չեն կարողանում ընդունել, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս անշրջելի արժեք է։ Դա արդեն հանրային պահանջ է, հանրային ձգտում, որը քաղաքացիներն ավելի շատ են գերադասում ու դրա դեմ որևէ ՍԴ-ի, որևէ այլ ատյանի սուբյեկտիվ որոշումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Ձայների տարբերությունն այնքան մեծ է, որ չկա այնպիսի մի փաստարկ, որ կարող է այդ տարբերությունը կասկածել»,-ասաց Սաքունցը՝ ավելացնելով, որ իրավիճակ է փոխվել և իրավիճակի փոփոխման պատասխանատուները պահանջում են, որ իշխանությունները ի վերջո գործեն թավշյա հեղափոխության օրակարգի շրջանակներում՝ ժողվորդավարության զարգացում, հաշվետու կառավարում, որոշումների կայացման հարցում արդյունավետ մասնակցություն, արդարադատության երաշխավորում, անվտանգության ապահովում և երաշխավորում՝ բացառապես ազատությունների երաշխավորման հիման վրա։

 

1in.am

views: 54

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color