0 8000 12 11

FREE Hotline to report human rights violations

(Armenian) Համակարգային վեթինգ չիրականացնելը լուրջ բացթողում էր. Պետք է դաշտը մաքրել, պարարտ հող ստեղծել ու նոր սերմեր ցանել

June 25, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Նախ մենք վեթինգ արել ենք, այն չափով, որը թույլ է տալիս Սահմանադրությունը, իսկ մեր նախընտրական ծրագրում ավելի համակարգային վեթինգ նախատեսված է և կարծում եմ առաջիկայում այդ աշխատանքները նոր ձևավորված կառավարությունը կկատարի։ Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ։ Միանշանակ է, որ համակարգային վեթինգ Հայաստանի Հանրապետությունում լինելու է»,-նախօրեին ասել է Ռուստամ Բադասյանը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ արդարադատության նախարարի պաշտոնակատարը յուրատեսակ ձև է գտել կարծես թե վերագնահատելու անցած երեք տարիների կառավարության գործունությունը կոնկրետ թեմայի շրջանակներում, բայց իրականում ոչ թե պետք է նման կերպ մոտենալ հարցին, այլ ազնվորեն, անկեղծորեն և շիտակ ձևով քաջություն ունենալ և գնահատական տալ և այդ մասին հրապարակավ ներկայացնել նախորդ ժամանակահատվածում դատաիրավական համակարգում բարեփոխումների ուղղությամբ իրենց կատարած աշխատանքներն ու քաղաքականությունը. «Իրենք պետք է քաջություն ունենան ընդունել սխալները և ոչ թե միայն հաջողությունները արձանագրեն։ Ես հիմա պետք է ենթադրում, որ նախարարը իր այդ հայտարարությամբ ընդունում է, որ համակարգային վեթինգ չիրականացնելը լուրջ բացթողում էր, բայց և չէի ուզենա ենթադրել։ Մենք պետք է ոչ թե ելնենք պաշտոնատար անձանց կողմից հրապարակային ենթադրություններից, այլ հստակ պետք է ունենանք միանշանակ վերագնահատումներ, խոստովանություններ, դիրքորոշումներ, թե ինչ չի արվել, որ պետք է արվեր և ինչու պետք է արվի։ Ես միաժամանակ այլ հարց էլ ունեմ՝ մենք՝ քաղհասարակության ներկայացուցիչներս, որ ամեն օր,առավոտից երեկո խոսում էինք համակարգային և խորքային վեթինգի մասին, ինչո՞ւ ուշադրություն չդարձվեց։ Եվ հիմա մեծ հարց է՝ արդյոք մենք նույն բովանդակությունն ենք հասկանում համակարգային վեթինգ ասելով»,-ասաց իրավապաշտպան։

 

Սաքունցը զարմանում է, որ նախորդ երեք տարվա ընթացքում իշխանութունը Ազգային ժողովում ունենալով բացարձակ մեծամասնություն չգնած համակարգային, խորքային բարեփոխումների, վեթինգի, բայց հիմա, երբ ԱԺ-ում հատկապես սահմանադրությունում փոփոխությունների համար անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունն այլևս չկա, այդ հարցն է բերվում օրակարգ.«Շատ տարօրինակ է, որ ունենալով բացարձակ մեծամասնություն չիրականացվեց  համակարգային և խորքային վեթինգ, բայց հիմա հարաբերական մեծամասնության պայմաններում պատրաստվում են դա կյանքի կոչել։ Բայց իմ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված որ հիմա է գիտակցվում համակարգային վեթինգի անհրաժեշտությունը։ Մենք ունենք մեր մոտեցումները, գնահատականները, իսկ քաղաքական թիմը կարող է ունենալ իր գնահատականները։ Այս հարցը կարևոր է նրանով, որ դա ազդեցություն է ունենալու համակարգային վեթինգի բովանդակությունը  ձևավորելու  և այն իրականացնելու գործիքների իրականացման վրա։ Նախկինում հղում էին անում, թե սահմանադրությունը թույլ չի տալիս համակարգային վեթինգ իրականացնել, բայց հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես են հասնելու դրան, եթե չունեն բացարձակ մեծամասնություն։ Բոլոր դեպքերում, ես գտնում եմ, որ ոչ միայն նախարարության, այլ կատավարության գործունեության այլ բնագավառներում անհրաժեշտություն կա վերագնահատելու իրականացված քաղաքականությունը վերաիմաստավորելու, բացթողումները հրապարակային և քաջությամբ ընդունել։ Մենք պետք է հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքի տեսակետից ունենանք հասկանալի վարքագիծ»,-ասաց մեր զրուցակիցը։

 

Ինչ վերաբերում է  հարցին, թե ինչ պետք է ենթադրի համակարգային վեթինգը, ապա իրավապաշտպանի խոսքով՝ բոլոր այն դատավորները որոնք առնչություն են ունեցել պետության զավթման գործընթացին, մարդու իրավունքների խախտումների մեջ, դրանցից պետք է ազատվել։ Իսկ դրա համար բազային փաստաթուղթ պետք է հանդիսանա ՄԻԵԴ վճիռները։ Դատախազները, քննիչները, ոստիկանները, որոնք ՄԻԵԴ վճիռներով մարդու իրավունքների արձանագրված խախտումների մեջ մասնակցություն են ունեցել, օրենքի ուժով պետք է հեռացվեն համակարգից։ «Հեղափոխությունից հետո, մինչ օրս այդ նույն չափանիշներով, նույն համակարգերում գտնվող պաշտոնատար անձանց կողմից կատարված խախտումները պետք է արձանագրվեն և դրա հիման վրա նույնպես պետք է վեթինգ իրականացվի։ Վեթինգը պետք է իրականացվի ԱԱԾ-ում, որովհետև ԱԱԾ-ն իրավապահ մարմին է, դեռևս ունի քննչական գործառույթներ իրականացնելու գործառույթ։ ԱԱԾ-ում պետք է լյուստրացիա իրականացվի։ Կոռուպցիոն գործարքների մեջ թաղվածները, որոնք շարունակում են պաշտոնավարել, դրանցից պետք է ազատվել։ Առանց արմատական ու խորքային վեթինգի՝ բարեվարքության որևէ նորմերի իրականացում չի կարող արդյունավետ լինել։ Դաշտը պետք է մաքրել, պարարտ հող ստեղծել ու նոր սերմեր ցանել։ Այլապես մենք կրկին արդյունք չենք ունենա։ Սա անցած 3 տարվա ընթացքում չարվածից եզրահանգումն է»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

1in.am

views: 3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color