Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայաստանից ամենօրյա աշխատանք է ակնկալվում. Ժողովրդավարության կարգավիճակը մեկընդմիշտ չէ տրված

March 27, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մարտի 28-30-ը տեղի կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:

 

Սպիտակ տան ղեկավարի օգնական Ռոբ Բերշչինսկիի խոսքով՝ Բայդենի վարչակազմն այս տարվա միջոցառմանը հրավիրել է միայն 8 նոր կառավարությունների՝ Բոսնիա և Հերցեգովինա, Լիխտենշտեյն, Կոտ դ’Իվուար, Գամբիա, Մավրիտանիա, Մոզամբիկ, Տանզանիա և Հոնդուրաս։

Հայաստանն այս տարի ևս հրավիրված է։

 
Համաժողովը Ջո Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։

 

Միջոցառման շրջանակում ԱՄՆ նախագահը մտադիր է մի շարք նոր նախաձեռնությունների մասին հայտարարել, որոնք ուղղված են անկախ լրատվամիջոցներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, արդար ընտրություններին աջակցելուն։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը ակնհայտորեն բռնապետական երկրներ են.«Գուցե տարբեր խորությամբ։ Նույն Թուրքիայում կամ Ադրբեջանում ընտրություններ են անցկացվում, բայց  չես համեմատի Ռուսաստանի, Բելառուսի կամ Իրանի հետ։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք  Հայաստանի  ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունենք և այդ մասին բարձրաձայնում ենք։ Բնականաբար  Հայաստանը համեմատելի չէ Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, առավել ևս Ադրբեջանի հետ։ Մի կողմից եթե իրատեսական համեմատության մեջ ենք դիտարկում,ապա առավելությունն ակնհայտ է, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ  այդ կարգավիճակը մեկընդմիշտ տված չէ և ժողովրդավարությունը պահանջում է ամենօրյա աշխատանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ըստ Սաքունցի՝  որոշ ոլորտներում Հայաստանում ևս կա գրանցված նահանջներ, բայց կան նաև ժողովրդավարության զարգացման հնարավորություններ.«Այսինքն՝ նման գագաթաժողովին հրավիրում են ոչ միայն առկա իրողությունները հաշվի առնելով, այլ  նաև հնարավորությունների, հանձնառությունների տեսակետից են դիտարկում։ Սա նաև վկայում է այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ մեծ ջանքեր պետք է գործադրեն կոռուպցիոն դրսևորումների, հաշվետու թափանցիկ կառավարման սկզբունքների, ժողովրդավարական ինստիտուտների՝ տվյալ դեպքում նաև ընտրությունների ինստիտուտի զարգացման ուղղությամբ, որը նաև ենթադրում է մի շարք բարեփոխումներ՝ առաջին հերթին Սահմանադրության ուղղությամբ։ Անպայման պետք է փոխվի նաև Սահմանադրությունը։»։

 

Միաժամանակ, ըստ մեր զրուցակցի, կա նաև արտաքին քաղաքական բնագավառում վարքագծի  փոփոխության անհրաժեշտություն.«Հաշվի առնելով այն մարտահրավերները, որը թվարկած պետությունները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան դրսևորում են միջազգային իրավունքի, միջազգային ինստիտուտների հանդեպ, Հայաստանն այստեղ ևս անելիք ունի։ Այնպես որ՝ չպետք է հանգստանալ, միաժամանակ պետք է շատ ավելի խորքային, արմատական ու սկզբունքային քայլեր կատարել»։

 

Մեր այն դիտարկմանը, թե փաստ է, որ ԱՄՆ-ն Հայաստանին ավելի լավ աչքով է նայում, քան մեր թշնամիներին և այս կոնտեքստում ի՞նչ անելիքներ ունենք, Սաքունցն արձագանքեց.«Եկեք լավ  կամ վատ աչքով նայելու մոտեցումից հրաժարվենք։ Մեկ երկիր չի սա որոշում։ Իհարկե նախաձեռնողն ԱՄՆ-ն է, բայց սա ենթադրում է որոշակի խորհրդատվություն ժողովրդավական համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների շատ ակտիվ ներգրավումը Հայաստանում տարբեր բարեփոխումների հետ կապված հարցերում, Արցախի հետ կապված հարցերում և նաև արմատական տարբերությունն այն մոտեցումների, որ մենք տեսնում ենք նույն Ռուսաստանի Դաշնությունից, էլ չեմ խոսում  Թուրքիայի և Ադրբեջանի մասին։ Այնպես որ՝ արձանագրենք, որ նման ակտիվ ներգրավումը, ներկայությունը՝ Հայաստանում ու ռեգիոնում շատ ավելի լուրջ է, քան կարելի է ասել Բելառուսի, Թուրքիայի կամ Ադրբեջանի դեպքում»։

 

Իրավապաշտանը նաև նշում է, որ  ոստիկանության բարեփոխումներում, օրինակ, պետք է վարքագծի փոփոխություն.«Մենք այդ ուղերձը հղել ենք։ Սակայն նաև պարզ է, որ ճնշման այն գործիքները, որ կան վերը նշված երկրներում, գոյություն չունեն Հայաստանում»,-եզրափակեց նա։

 

Լրատվամիջոցը՝  1in.am

views: 32

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color