Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Մի առաջարկ՝ զուտ տնտեսական ոլորտին վերաբերող». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ առաջարկ՝ զուտ տնտեսական ոլորտին վերաբերող.

 

Կազմակերպեք և իրականացրեք ՀՀ-ում բոլոր հանքերի համալիր տնտեսական բնապահպանական, իրավական ուսումնասիրություն. հետազոտման, շահագործման թույլտվությունների օրինականությունը, ոչ թե միայն փաստաթղթերը, այլ նաև՝ դրանց համապատասխանությանը իրականությանը. ինչքան հանք են արդյունահանել թղթով և փաստացի, որտեղ են տեղափոխել, ինչ շահույթներ են ստացել, հարկային պարտավորությունները, շահագործման պահանջների պահպանման վիճակը, մարդկանց աշխատավարձերի չափերը ստացված շահույթների մեջ, փոխհատուցումների վիճակը և այլն…

 

Ես մեկ հանքի մասին կարող եմ որոշ կոնկրետ տվյալներ ներկայացնել, որի հետ կապված քաղաքացիների պրոբլեմին առնչվել և զբաղվել ենք:

 

Միայն թե ասեք, որ մարմինն է նման ուսումնասիրություն կատարելու համար պատասխանատուն, ումից ակնկալենք, ում հետ ենք գործ ունենալու, ումից ենք պահանջելու արդյունքների մասին տեղեկատվությունը:

 

Տնտեսության զավթվածության մեջ, բնական է, հանքարդյունաբերությունն էլ է ներառված, և հիմնական ճյուղն է, չէ՞, կարծում եմ, պետք է գույքագրում անել գոնե, մինչև որևէ գործողություն սկսելուց առաջ»:

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր