Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Նոր աղմկահարույց բացահայտումների վրա զարմանալ պետք չէ. անպատժելիության «շոուն» պետք է մնա անցյալում

March 26, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքում փոքր-ինչ տեմպի նվազում է նկատվում: Օրերս նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը դժգոհություն է հայտնել իրավապահների աշխատանքի վերաբերյալ: «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից: Կարծես որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Բայց դա բացատրվում է այն հանգամանքով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով»,- նշել է Վանեցյանը:

 

Նա նաև վստահեցրել է, որ իրենք գործում են միայն օրենքով և փորձում են անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն: «Այո, աշխատանքներ տարվում են, ես կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ»,- հավելել է Արթուր Վանեցյանը:

 

https://www.aysor.am/news_images/501/1500824_1/74.thumb.jpg

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ա. Վանեցյանի հայտարարությանը՝ նշեց. «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ դժգոհ եմ իրավապահ համակարգի աշխատանքային ոճից, որը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ իշխանությունների դրսևորած աշխատաոճից։ Գոնե ՇՊՀ-ի առումով վստահաբար կարող եմ ասել՝ այստեղ ոչ մի փոփոխություն չկա, նույն հովանավորչությունը, նույն հանցագործ քաղաքականությունը շարունակվում է»։

 

Համբարյանն ընդգծեց. «Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի հայտարարության բուն իմաստին, ապա պետք է նշեմ, որ, այո՛, իշխանությունները շատ լավ նկատել են, որ մեր հասարակության մեծ մասը շոուների սիրահար է, և հետևաբար անում են այն, ինչ մեր հասարակությունը սիրում է։ Առաջիկայում կլինեն նոր աղմկահարույց ձերբակալություններ, կբռնեն որոշ անձանց, մի քանի միլիոն գրավով ազատ կթողնեն, և այդ ընթացքում հասարակությունը կմոռանա, որ 10 ամսից ավելի է՝ իշխանության վերնախավում գտնվող քաղաքական թիմը ոչ մի շոշափելի արդյունքի չի հասել ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ կրթության, ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտներում»։

 

Ըստ Համբարյանի՝ այդ ամենը նորից կմղվի հետին պլան, իսկ առաջին պլանում կլինեն ձերբակալությունների շոուները, և հասարակության ուշադրությունը կրկին կշեղվի այն կարևոր խնդիրներից, որ կա Հայաստանում. «Եվ այն հարցից, թե ինչու գործող իշխանություններին չի հաջողվել 11 ամիսների ընթացքում շոշափելի արդյունքների հասնել որևէ բնագավառում»։

 

https://iravaban.net/wp-content/uploads/2015/04/Artur_Saqunc.jpg

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ լրատվամիջոցները այնքան փաստեր են ներկայացրել նախկին կառավարության գործունեության հետ կապված, որ այժմ բացահայտումների վրա զարմանալ պետք չէ: «Ընդհակառակը՝ այդ բացահայտումները պետք է շատ ավելի մեծ ծավալ ընդգրկեն։ Ինքը՝ Վանեցյանն էլ է դժգոհում իրավապահ համակարգի աշխատանքից, չնայած ինքն էլ է այդ համակարգի ներկայացուցիչ, բայց գուցեև ռեսուրսները չեն բավարարում։ Հիմա խնդիրն այն է, որ ստեղծվում է ընտրողական մոտեցման տպավորություն»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Սաքունցը շարունակեց. «Մենք կարծում ենք, որ այնուամենայնիվ պետք է առաջնահերթությունների մեխանիզմ մշակվի, որ ընտրողական մոտեցման տպավորություն չստեղծվի։ Իհարկե, բարեփոխումների հետ մեկտեղ պատժվելու են նախորդ ժամանակահատվածում անպատժելիության քողի ներքո արված հանցագործությունները, չբացահայտված, չքննված հանցագործությունները՝ իրականացված պետության և քաղաքացու նկատմամբ։ Գուցե դժվար է բացահայտել, բայց անհրաժեշտ է»։

 

Մեր այն դիտարկմանը, թե այս բացահայտումներն արվում են «շոուի» համար և հասարակության աչքին վարկանիշ բարձրացնելու միտում ունեն, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Հասարակության աչքին շատ երկար ժամանակ անպատժելիության շոու կար, իսկ հիմա այդ անպատժելիության շոուն պետք է դադարեցվի, և այն ամենը, ինչ չի բացահայտվում, պետք է բացահայտվի։ Ընդ որում, շատ կարևոր են նաև մեխանիզմները՝ կոռուպցիոն մեխանիզմները, կոռուպցիոն հանցագործությունների իրականացման քայլերը… պետք է նաև դրանք չկրկնելու, դրանք կանխելու իրական ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորվեն։ Կա որոշակի դժգոհություն այն առումով, որ բարեփոխումների ընթացքը համաչափ չէ բացահայտումների ընթացքին»։

 

Արթուր Սաքունցը պնդում է՝ բացահայտումները պետք է շարունակաբար իրականացվեն. «Նախկին անպատժելիության շոուն պետք է մերկացվի։ Ես հասկանում եմ, որ փոքր Հայաստանի համար ծավալը մեծ է, հանցագործ սխեմաները և համակարգերը շատ մեծ, ծանր բեռ էին, մենք դա մի կերպ թոթափեցինք, ու այժմ պետք է առաջ նայել ու հստակ երաշխիքներ ստեղծել դրանց բացառման ուղղությամբ»։

 

1in.am

views: 765

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color