Հիմնական պարտականությունները
-
Հավաքագրել և մշակել «Գործընկեր» կազմակերպություններից ստացված ծրագրային ֆինանսական հաշվետվությունները և կից ներկայացված ֆինանսական փաստաթղթերը, ստուգել դրանց համապատասխանությունը դրամաշնորհատու կազմակերպության պահանջներին, վերահսկել բյուջեի կատարողականը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան առարկություններ և նկատառումներ դրանց վերաբերյալ։
-
Ամփոփել «Գործընկեր» կազմակերպությունների ծրագրային ֆինանսական հաշվետվությունները՝ դրամաշնորհատու կազմակերպության պահանջներին համապատասխան։
-
Գլխավոր հաշվապահի աջակցությամբ պատրաստել «Համակարգողի» ծրագրային ֆինանսական հաշվետվությունը, հավաքագրել, մշակել հաշվետվությանը կից ներկայացվող ֆինանսական փաստաթղթերը։
-
Աջակցել գլխավոր հաշվապահին ամբողջ դրամաշնորհի ֆինանսական հաշվետվությունների և բյուջեների ամփոփման գործընթացում։
-
Աջակցել հաշվապահին ծրագրային ֆինանսական գործարքների տվյալների ՀԾ Հաշվապահ համակարգ մուտքագրման և հաշվապահական ձևակերպումների գրանցման գործում
-
Աջակցել ծրագրային և կազմակերպության ընդհանուր աուդիտի անցկացման աշխատանքներին
Հիմնական պարտականություններին առնչվող այլ գործառույթներ։
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
-
Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում
-
Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ
-
Աշխատանքային փորձ՝ ցանկալի է հասարակական կազմակերպություններում
-
Համակարգչային ծրագրերի իմացություն՝ word, excel, հայկական ծրագրերի իմացություն՝ հաշվապահ 7
-
Տվյալների բազաների հետ արագ աշխատելու, ինչպես նաև սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու հմտություն
-
Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
-
Թիմային աշխատանքում հմտություն
-
Օտար լեզուների իմացության միջին մակարդակ
____________
Աշխատանքի տեսակը՝ կես դրույք, շաբաթական 20 ժամ
Ժամկետը՝ 1 տարի (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Աշխատանքի սկիզբ՝ հունիս, 2022 թ.
Աշխատանքի վայրը՝ Վանաձոր
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2022 թ. մայիսի 20-ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հաշվապահի օգնական»։
Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: