Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Դատարանների մշտադիտարկումը կմեկնարկի նոյեմբերի վերջին․ նախատեսվում է ոչ միայն դատական նիստերի, այլև համակարգի բազմակողմանի ուսումնասիրություն

November 11, 2022

Right to a Fair Trial | Activities | Publications | News | State Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսել է դատարաններում մշտադիտարկողների վերապատրաստման դասընթացների շարքը։

 

2022 թ հոկտեմբերի 27-30-ը 1-ին դասընթացը կայացավ Վանաձորում, իսկ նոյեմբերի 5-8-ը՝ Գյումրիում։ Առաջիկայում ևս 2 դասընթաց է նախատեսվում մշտադիտարկողների մյուս խմբերի համար։ Իսկ բուն մշտադիտարկումը կմեկնարկի նոյեմբերի վերջին։

 

 

ՀՔԱՎ-ը պլանավորում է մշտադիտարկել Երևանի և Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վարչական և վերաքննիչ դատարանների ավելի քան 1500 դատական նիստ՝ ներգրավելով 108 մշտադիտարկողների։

 

Մշտադիտարկման մեթոդաբանությունն ու գործիքակազմը մշակվել է Լեհաստանի մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի նաև զարգացնելու ներգրավված մասնագետների կարողությունները՝ որպես դասընթացավար։ Այս համատեքստում ՀՔԱՎ 4 աշխատակիցներ Լեհաստանի մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստվել են և վարում են մշտադիտարկողների դասընթացները։

 

Վանաձորում կայացած առաջին դասընթացին ներկա էր նաև Հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսանդրա Իվանովսկան, որն այստեղ էր՝ գնահատելու և ուղղորդելու դասընթացավարներին՝ բարելավելու իրենց հմտությունները գործնականում և ավելի արդյունավետ դարձնելու մշտադիտարկողների վերապատրաստման գործընթացը։

 

 

Ալեքսանդրան նշում է, որ սեմինարը լավ մշակված և արդյունավետ անցկացված կրթական պրոցեսի օրինակ է։ «Տեսական մասի ընթացքում մասնակիցները ծանոթացան դատարանների մշտադիտարկման պարտադիր չափանիշներին, իսկ գործնական մասում ամրապնդեցին իրենց գիտելիքները։ Արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան արդյունավետ պատրաստվել առաջիկա մշտադիտարկմանը։ Սեմինարի տրամադրող ու ապահով միջավայրն էլ իր հերթին խթանում էր կրթական պրոցեսը»։ 

 

Դասընթացի մասնակիցները ևս ուսուցման գործընթացը արդյունավետ են համարում։ Նրանցից շատերը արդեն իսկ համանման փորձ ունեն, և նշում են, որ սա իրենց աշխատանքային գործունեության մեջ մի նոր աստիճան կլինի, քանի որ հնարավորություն են ունենալու դատական համակարգի ավելի բազմակողմանի մշտադիտարկման մաս դառնալու մշտադիտարկումը ենթադրում է ոչ միայն դատական նիստերի, այլև տարբեր աղբյուրների ուսումնասիրություն, հարցազրույցներ դատական համակարգի ներկայացուցիչների հետ։

 

 

Կարինե Թորոսյանը իրավապաշտպանության ոլորտում է արդեն 14 տարի։ Այս ծրագրին մասնակցելու միջոցով նպատակ ունի ձեռք բերելու նաև այս ձևաչափով մշտադիտարկում անելու փորձ։ «Նախ ինքս կզարգացնեմ իմ հմտությունները, քանի որ սա ավելի բազմակողմանի մշտադիտարկում է, քան իմ ունեցած փորձն է։ Ծրագիրը կնպաստի դատական համակագի բացերը հայտնաբերելուն և դրանք լրացնելու ուղղությամբ առաջարկներ ներկայացնելուն։ Տպավորված եմ դասընթացի անցկացման բարձր մակարդակով»։

 

Մասնագիտությամբ իրավաբան Մարգարիտա Մելքոնյանի համար սա ոչ միայն մասնագիտական աճի հնարավորություն է, այլև դատական համակարգի բարեփոխումների գործընթացի մի մասը դառնալու հնարավորություն։

 

Ապագա իրավաբան Արթուր Ղարագյոզյանն էլ, բացի որպես մշտադիտարկող վերապատրաստվելուց, դասընթացի շրջանակում ձեռք է բերել նաև մարդու իրավունքների ինստիտուտի մասին գիտելիքներ «Կարծում եմ՝ մշտադիտարկման գործընթացում ոչ միայն իմ մասնակցությունը կունենամ արդարադատության համակարգի բարելավմանը, այլև կունենամ մասնագիտական աճ և կկիրառեմ ստացած գիտելիքներս մասնագիտական գործունեության շրջանակում»։  

 

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրը մեկնարկել է 2022-ի հունվարից Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի աջակցությամբ, հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի  բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով: Ծրագրի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը եւ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ձևավորել են «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիան։

views: 233

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color