Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) վավերացումից (26.04․2002թ․) մինչև 2021 թ ․ հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած վճիռների ուսումնասիրություն։
Նշված ժամանակահատվածում ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ կայացրել է 141 վճիռներ, որից 131 վճիռներով արձանագրվել են մարդու իրավունքի խախտումներ, թվով 5 վճիռներով ՄԻԵԴ-ի կողմից խախտում չի արձանագրվել, 5 վճիռները վերաբերում են փոխհատուցման հարցերին։
Կայացված վճիռներով արձանագրվել է Կոնվենցիայի․
-
2-րդ (կյանքի իրավունք),
-
3-րդ (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք),
-
5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք),
-
6-րդ (արդար դատաքննության իրավունք),
-
8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք),
-
9-րդ (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք),
-
10-րդ (արտահայտվելու ազատության իրավունք),
-
11-րդ ( հավաքների և միավորման ազատության իրավունք),
-
13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք),
-
14-րդ (խտրականության արգելում),
-
Կոնվենցիայի կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանության),
-
Կոնվենցիայի կից թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված (ազատ ընտրությունների իրավունք),
-
Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդված (քրեական գործերով գանգատարկման իրավունք) և
-
Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում) խախտումներ։
Մինչև 2008 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻԵԴ-ը կայացրել է խախտում արձանագրող թվով 99 վճիռներ, որոնցով
-
7 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում,
-
14 վճիռներով արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) խախտում,
-
23 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում,
-
43 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում,
-
2 վճռով արձանագրվել է 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում ,
-
3 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) խախտում (նշվածներից 1-ով Մեծ պալատը վերանայել է վճիռը՝ արձանագրելով, որ 9-րդ հոդվածի խախտում առկա չէ),
-
1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատության իրավունք) խախտում,
-
13 վճռով արձանագրվել է 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատության իրավունք) խախտում,
-
8 վճռով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում,
-
1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտում։
-
1 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում) խախտում,
-
18 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության) խախտում,
-
6 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի (քրեական գործերով գանգատարկման իրավունք) խախտում,
-
1 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի (ազատ ընտրությունների իրավունք) խախտում։
2008 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականը ներառյալ մարդու իրավունքների խախտումների տեղի ունեցած դեպքերով ՄԻԵԴ-ը կայացրել է խախտում արձանագրող թվով 31 վճիռներ, որոնցով․
-
1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) խախտում,
-
3 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում,
-
12 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում,
-
2 վճռով արձանագրվել է 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում,
-
2 վճռով արձանագրվել է 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) խախտում,
-
2 վճռով արձանագրվել է 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատության իրավունք) խախտում,
-
1 վճռով արձանագրվել է 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատության իրավունք) խախտում,
-
2 վճռով արձանագրվել է 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում,
-
15 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության) խախտում։
2016 թվականին մարդու իրավունքների խախտումների տեղի ունեցած դեպքով կայացված վճռով ՄԻԵԴ-ը կայացրել է 1 վճիռ, որով արձանագրել է 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ-ի դեմ կայացված վճիռների ամփոփ նկարագիրը՝ ԱՅՍՏԵՂ
[:]