Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Էրասմուս Պլյուսի-ի շրջանակներում ուսուցողական այց ՀՔԱՎ-ի գրասենյակ

May 29, 2023

Other Courses | Activities | Capacity Building | Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

📅 Մայիսի 27-ին ՀՔԱՎ-ը հյուրընկալել էր Էրասմուս+  ծրագրի շրջանակներում  իրականացվող «Մարդու իրավունքների արժեքները» ծրագիրի մասնակիցներին։

 

Ծրագրի նպատակն է համախմբել եվրոպացի երիտասարդների  ջանքերը՝  մարդու իրավունքների ոլորտում ինստիտուցիոնալ նոր մեխանիզմների ստեղծման, մարդու իրավունքների  դերի բարձրացման համար։

 

🇦🇲 🇨🇿  Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․ առաջին փուլն իրականացվել է Չեխիայի Հանրապետությունում, երկրորդ փուլում երիտասարդներին համախմբել է Հայաստանը։ 

 

               

 

🔈  Նախատեսված փորձագիտական և պանելային քննարկումներից մեկն անցկացվեց ՀՔԱՎ-ի գրասենյակում։ Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում՝ Կովկասում, Հայաստանի ներքաղաքական  և արտաքին քաղաքական վիճակը, հարաբերությունները հարևան պետությունների  և Ռուսաստանի հետ։ Հարցուպատասխան փուլում մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որ փուլում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, որոնք են կոնֆլիկտի հաղթահարման հնարավոր ելքերը, ինչպիսի առաջընթաց ունի   ժողովրդավարությունը Հայաստանում, տեղական ինքնակառավարման մարմիններում։  

 

🤝 Ծրագիրը իրականացվում է Հայ-չեխական համատեղ ուժերով՝ «Գլոբալ երիտասարդական միություն» ՀԿ (Հայաստան)  և «Ջենեսիս» ՀԿ (Չեխիա) ։

views: 29

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color