Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայաստանում Եվրոպական միությունը կոչ է անում բոլոր կողմերին նպաստել ընտրությունների օրվա խաղաղ անցկացմանը՝ ջատագովելու ժողովրդավարությունը

June 18, 2021

News | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2021-ի հունիսի 17-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները:

 

Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են նրանք տրամադրում են տեխնիկական ընտրական օժանդակություն և աջակցում են քաղաքացիներին տեղեկատվության և մասնակցության հասանելիությունը ապահովելու գործում: «Միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու Ժամանակն է: Հայ ազգի բոլոր սերունդներն արժանի են ունենալ ավելի լավ ապագա՝ խաղաղությամբ և կայունությամբ։ Հույս ունենք՝ Հայաստանը  կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով: Ես կոչ եմ անում ընտրություններում  ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար», հայտարարեց ԵՄ դեսպան Ա Վիկտորինը։

 

Վերջին տարիներին ԵՄ-ն հավելել  է ժողովրդավարացման և ընտրական բարեփոխումների ուղղությամբ ներդրումները: 2021-ի ընտրությունների շեմին ԵՄ-ը կրկին հանդես գալով որպես առատաձեռն դոնոր՝ հատկացնում է շուրջ 1 միլիոն եվրո ծավալի  ֆինանսական աջակցություն։ Հանդիսանալով ամենախոշոր դոնորը՝ ԵՄ-ը, ԵՄ անդամ մի քանի պետությունների հետ միասին՝ որպես «Team Europe» կրկին ցուցաբերում է իր կարևոր ներդրումը։

 

europa.eu

views: 62

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color