Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պահեստազորայինների հավաքներ․ վարժանքնե՞ր, թե համալրում

October 5, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանում շուրջ մեկ տարի է պարբերաբար պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվում՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։ Համենայն դեպս, նպատակների մասին այդպես է նշվում կառավարության որոշումներում։

 

Նմանատիպ հավաքները մեկնարկեցին 2020 թվականի Արցախյան պատերազմից շուրջ մեկ տարի անց՝ 2021-ի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ին՝ 2169 քաղաքացու ներգրավմամբ, այնուհետև անցկացվեցին՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 869 պահեստազորայինի մասնակցությամբ, հետո էլ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը՝ 202 քաղաքացու ներգրավմամբ։ 

 

2022-ի առաջին հավաքն անցկացվեց հունվարի 15-ից ապրիլի 15-ը՝ ներգրավելով 65 պահեստազորայինների, երկրորդը՝ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 քաղաքացու մասնակցությամբ, երրորդը՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ին՝ 724 պահեստազորայինի ներգրավմամբ։

 

Այս տարվա չորրորդ հավաքը մեկնարկել է օգոստոսի 1-ից ու կանցկացվի մինչև հոկտեմբերի 30-ը՝ ներգրավելով 1444 քաղաքացու, հինգերորդը մեկնարկել է սեպտեմբերի 15-ից ու կտևի մինչև դեկտեմբերի 15-ը, որին մասնակցում է 318 քաղաքացի։

 

Հատկանշական է, որ սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության խոսնակը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ ՀՀ ՊՆ առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին, որին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: 

 

Կառավարության սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2022-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը: Ըստ որոշման՝ հավաքներին պետք է ներգրավվեն 3680 քաղաքացի։ Սա անցկացված հավաքներում ներգրավված քաղաքացիների ամենամեծ թիվն է։

 

Ստացվում է, որ այս ընթացքում միաժամանակ ընթանում են երեք վարժական հավաքներ, որոնց ընդհանուր թվով մասնակցում է 5442 քաղաքացի։

 

Իրավապաշտպան Արմինե Սադիկյանը, թեև նորմալ երևույթ է համարում նման հավաքները, սակայն խնդիր է տեսնում հավաքների կազմակերպման մեջ։

 

«Խնդիր ունենք, թե ում են զորակոչում որպես վարժական հավաքի մասնակից․ ընտանեկան պայմանները հաշվի չեն առնվում, կան քաղաքացիներ, որոնք խնամակալ են, անչափահաս երեխաներ ունեն, հիվանդություն ունեցող անձանց են խնամում, կամ պարզապես ներգրավված են այնպիսի աշխատանքում, որտեղ կարող են տվյալ պահին անփոխարինելի լինել»,- ասում է Սադիկյանը՝ նշելով, որ կան նաև առողջական վիճակի հետ կապված հարցեր, շատ հաճախ հավաքի մասնակիցները պատշաճ բուժզննում չեն անցնում, կամ անգամ հաշվի չեն առնվում նրանց ներկայացրած տվյալները առողջության մասին։

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանվում է․

 

«Քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր»: 

 

Հիշեցնենք, սակայն, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ էր եղել եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Հարությունյանը։ Նրա կնոջ պնդմամբ՝ ամուսինը ճնշման, բրոնխների և բազմաթիվ այլ առողջական խնդիրներ է ունեցել, ինչի մասին տեղեկացրել է զինկոմիսարիատին, սակայն հաշվի չեն առել։

 

«Առողջական խնդիրներին լուրջ չեն վերաբերում ու այս ամենի պատճառը զինված ուժերում համակարգային բարեփոխումների բացակայությունն է, չեն անում որևէ բան, միայն ասում են ու, իսկապես, չկա համակարգային բնույթի փոփոխություն,- ասում է Սադիկյանը՝ հավելելով, որ կազմակերպչական շատ լուրջ խնդիրներ կան, սկսած պատշաճ ծանուցման գործընթացից, քանի որ, շատերին համատիրության միջոցով են տեղեկացնում, ու թեև համատիրությունները նույնպես ներառված են զորակոչային աշխատանքներում, սակայն դա չի նշանակում, որ իրենք պետք է զանգով իրազեկեն, այլ քաղաքացուն անձամբ պետք է ծանուցագիր տան կա՛մ թղթային տարբերակով, կա՛մ էլեկտրոնային փոստի միջոցով, որտեղ պետք է նշված լինի ժամկետ, նպատակ, ամսաթիվ, կնիք, ու պետք է համոզված լինեն, որ անձը ստացել է այն ու ստորագրել,- Հետևաբար, շատերը պարզապես խուսափում են հավաքներին մասնակցելուց»։

 

evnreport.com

views: 105

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color