Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Տեղամասերում մասնակիցների թիվը տարբերվում էր անվավեր և վավեր քվեաթերթիկների գումարից․ Սաքունց

«Անկախ դիտորդ» առաքելության դիտարկումները պայմանավորված չեն որևիցե քաղաքական նպատակահարմարությամբ .նախաձեռնությունը շահագրգիռ է, որ քվեարկության արդյունքների հավաստիությունը ճշգրտված լինի: «Անկախ դիտորդ» դաշիքնի մասնակցությամբ «Ընտրակեղծիքնե՞ր, թե սխալ հաշվարկ» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա տեղեկացրեց, որ առնվազն 14 տեղամասերում մասնակիցների թիվը տարբերվում էր անվավեր և վավեր քվեաթերթիկների գումարից:

 

«Մեծ է այն տեղամասերի թիվը, որտեղ վերահաշվարկ է կատարվել, անճշտությունների մեծ մասը մուտքագրման հետ է կապված՝ արձանագրության մեջ թիվը ճիշտ է գրված եղել, մուտքագրման ժամանակ սխալ է թույլ տրվել»,- նշեց Սաքունցը՝ հավելելով, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված սխալները էական ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյուքների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ