Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Ձեզ համար պետական շահն առանց Սերժ Սարգսյանի իշխանության անպատկերացնելի է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանության պայմաններում փափուկ տեղավորված նորահայտ ակծվիստ, վերլուծա աղտերն ու աղբերը, իբր թե մտահոգված Հայաստանի պետական շահով, աչք էին փակում, ծպտուն անգամ չէին հանում, այլև ծպտուն հանելու բոլոր հարթակներից գլխապատառ փախած էին ման գալիս քաղաքական բանտարկյալների և հետապնդումների թեմայից, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված կոռուպցիայի և դրա հետևանքով մարդկային զոհերի, թեմաներով, հիմա մոռացա՞ն այդ պետական շահը։

 

Ձեզ համար պետական շահն առանց Սերժ Սարգսյանի անողնաշար, դրսում ստրուկ, ներսում քյոխվա կամ բիրդան աղայի իշխանության անպատկերացնելի է։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Որովհետև Ձեր նմանների համար ոչ մի պետական շահ հասկացողություն չկա, կա միայն կոռուպցիոն շահ, որից զրկվելով շնչահեղձ եք եղել»։

mamul.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր