Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Freedom House-ի գնահատականը օբյեկտիվ է. Կորոնավիրուսն ու պատերազմը լուրջ մարտահրավեր էին, պետությունը չկարողացավ դիմակայել

April 30, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝  Հայաստանի վարկանիշն 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է։ Այս գնահատականը հրապարակվել է կազմակերպության «Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցում։ «Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, ինչը կարող է զրոյացնել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը»,- ասվում է զեկույցում:

 

Եվրասիայում ամենատարածված կառավարման ձևը համախմբված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն:

 

«Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշում են զեկույցի հեղինակները:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով Freedom House-ի գնահատականը շատ օբյեկտիվ է։ «Պետությունը, հանձինս իշխանությունների պետք է արմատական և ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնեին ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, հզորացման ուղղությամբ։ Իսկ մենք դեռևս 2019-ին էինք նշում, որ այդ փոփոխությունները ունեն հատվածային, ոչ թե համակարգային բնույթ»,-ասաց Սաքունցը։

 

Նրա խոսքով 2020 թվականի առաջին մարտահրավերը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կիրառված արտակարգ դրության ռեժիմն էր, որը բավական լուրջ փորձություն էր գործող իշխանությունների համար նրանց կողմից ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների նկատմամբ վստահության գիտակցման և պաշտպանության տեսակետից։ Այն կարգավորումները , ընթացակարգերը, որոնք ընդունվեցին համավարակի կանխման  համար, ակնհայտորեն անհամաչափ սահմանափակումներ էին կոնկրետ խոսքի ազատության, հավաքների ազատության հետ կապված։ Ավելին, դրանք բավականին լուրջ քննադատության արժանացան տեղական կազմակերպությունների կողմից,  պրակտիկայում էլ լուրջ խախտումներ արձանագրվեցին։ Համավարակի կանխումը անգամ ժողովրդավարական լուրջ պետությունների համար էր լուրջ փորձություն մարդու իրավունքների տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Freedom House- ի զեկույցում արձանագրվում է, որ ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու տենդենց կա անգամ եվրոպական երկրներում։ Ավելին՝ շետվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներն ավելի սրվեցին ավտորիտար երկրներում»,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ Հայաստանը, որպես ժողովրդավարության վերականգնման ուղի բռնած պետություն, այդ փորձությունը չկարողացավ հաղթահարել և ձախողվեց։ Ավելին, կորոնավիրուսի համավարակի կանխման ժամանակահատվածում, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում առաջացան խնդիրներ ոչ միայն խոսքի ազատության, հավաքների ազատության հետ կապված, այլև աշխատանքային, սոցիալական իրավունքի տեսանկյունից խնդիրներ ի հայտ եկան և պետությունը չկարողացավ իր պարտավորությունները լիարժեք կատարել, որ մարդիկ չտուժեին, մարդկանց իրավունքները չոտնահարվեին։

 

Դրանից հետո սկսվեց պատերազմը, որը իր հերթին ամենալուրջ մարտահրավերն էր։ Սաքունցի խոսքով, ըստ էության, այդ մարտահրավերին ևս պետությունը չկարողացավ դիմակայել և հարցերը, որոնք ծագեցին հենց պատերազմից հետո տուժածների իրավունքների վերականգնման տեսանկյունից, ևս խնդիրներ առաջացրեցին և այս ամենը չէր կարող չազդել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա և որն էլ իրավացիորեն արձանագրվել է Freedom House-ի զեկույցում։ «Ինստիտուցիոնալ փոփոխությունների չկատարելը հանդիսացավ այն հիմնական պատճառը, որ պետական ինստիտուտները չկարողացան դառնալ ժողովրդավարական արժեքներ երաշխավորող մարմիններ, ռեֆորմները մնացին կիսատ-պռատ, ոչ համակարգային։ Հետևաբար Freedom Houseի գնահատականը լիովին օբյեկտիվ է»,-ընդգծեց իրավապաշտպանը։

 

Մեր դիտարկմանը ներկա վիճակը, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանից հետո սպասվող հնարավոր հետընտրական զարգացումներն արդյո՞ք չեն նպաստի, որպեսզի ներկայում արձանագրված հետընթացը հաջորդ զեկույցում ավելի խորանա, Սաքունցը պատասխանեց.«Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները, ԸՕ փոփոխությունները, որոնք ուղակիորեն կապ ունեն այս ընտրությունների իրականացման հետ, հերթական լուրջ փորձությունն  են և, իհարկե, լուրջ մտահոգություններ կան։ Հնարավոր կլինի՞ ազատ և արդար ընտրություններ կազմակերպել, արդյոք նախընտրական մթնոլորտը զերծ կլինի ատելության, թշնամանքի խոսքից և արդյո՞ք պետական ինստիտուտները կկարողանան դիմակայել ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող գործոններին։ Կանխատեսումը, կամ վստահությունը, որ հետընթացը կդադարեցվի, լավատեսական չեն, բայց նաև շատ որոշիչ նշանակություն կունենա այն, թե հունիսի 20-ից հետո ինչ Ազգային ժողով կունենանք։ Այս ամենից էլ կախված է այն գնահատականը, որը տեղ կգտնի Freedom House –ի հաջորդ զեկույցում»։

 

1in.am

views: 70

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color