Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Դատապարտում ենք Ղրղզստանի իշխանությունների կողմից ղրղզական <<Ազատություն Ռադիոյի>> վրա հարձակումները

January 12, 2023

Joint | Announcements

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը համատեղ «Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի» միջազգային մյուս ներկայացուցիչների հետ դատապարտում է ղրղզական իշխանությունների կողմից հարձակումները Ղրղզստանի «Ազատություն ռադիոյի» վրա։  Իշխանությունները արգելափակել են www.azattyk.org և rus.azattyk.org կայքերը, սառեցրել բանկային հաշիվները։ Սա ևս մեկ քայլ է ընդդեմ ժողովրդավարության և ազատության։ Առաջին անգամը չէ, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում։ Այս անգամ պատճառը եղել է «Ազատության» կայքէջում տեղադրված նյութը՝ « Ծանր մարտեր Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին» վերնագրով։ Իշխանությունները պահանջ էին ներկայացրել՝ հեռացնել հոդվածը, ինչի չկատարման արդյունքում էլ այսօր «Ազատությունը» ճնշումների և հարձակումների թիրախ է դարձել։

Մենք՝ «Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի» անդամներս, հավատում ենք, որ Ղրղզստանում անկախ լրատվամիջոցի ավանդույթը ունի ամուր հիմքեր՝ ի տարբերություն տարածաշրջանի մյուս ավտորիտար երկրների և կոչ ենք անում Ղրղզստանի իշխանություններին  դադարեցնել երկրում «Ազատության» լրագրողական գործունեության բոլոր սահմանափակումները։ 

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե (Նորվեգիա)

Խոշտանգումների դեմ պայքարի թիմ (Ռուսաստան)

SOVA Կենտրոն (Ռուսաստան)

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա – Վանաձոր (Հայաստան)

Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (IPHR) – (Բելգիա)

Բիր Դուինո (Ղրղզստան)

Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն (Ռուսաստան)

Մարդու իրավունքների և օրենքի գերակայության Ղազախստանի միջազգային բյուրո (Ղազախստան)

Մարդու իրավունքների կենտրոն (ZMINA) -  (Ուկրաինա)

ԵԱՀԿ շվեդական ցանց (Շվեդիա)

Քաղաքացիական Վերահսկողություն (Ռուսաստան)

Հանրային դատավճիռների հիմնադրամ (Ռուսաստան)

Մարդու իրավունքների կենտրոն (Վրաստան)

Մարդու իրավունքների հելսինկյան կոմիտե - Սերբիա (Սերբիա)

Promo LEX (Մոլդովա)

Մակեդոնիայի Հելսինկյան կոմիտե (Հյուսիսային Մակեդոնիա)

Իրավական քաղաքականության հետազոտական կենտրոն (Ղազախստան)

KRF Public Alternative (Ուկրաինա)

«Viasna» մարդու իրավունքների կենտրոն (Բելառուս)

Բելառուսի Հելսինկյան կոմիտե (Բելառուս)

«Austausch»  – Եվրոպական քաղաքացիական հասարակության համար (Գերմանիա)

Թուրքմենստանի մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ (Բուլղարիա)

Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտե (Նիդեռլանդներ)

Public Association Dignity (Ղազախստան)

Crude Accountability (ԱՄՆ)

Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան)

Շվեյցարիայի Հելսինկյան կոմիտե (Շվեյցարիա)

views: 32

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color