Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՏԵՂԵԿԱՆՔ․ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԵՎ ԱՀ /ԼՂ/ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

January 23, 2023

Activities | Reports|Information Papers|Brochures | Publications | Own | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2022 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

 

Կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների համաձայն 2022 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 64  զինծառայողի մահվան դեպք։ 

Տեղեկանքը  չի ներառում 2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը: 


 

Մահվան  64 դեպքերի պատճառներն են՝

 

  •  առողջական խնդիրներ՝ 17 դեպք,

  •  ավտովթար՝ 17 դեպք,

  • hրադադարի ռեժիմի խախտում՝ 14 դեպք,

  • ինքնասպանություն՝ 6 դեպք,

  • սպանություն 6 դեպք, որից՝ դիտավորյալ՝ 2 դեպք, ԶՕԿ՝ 1 դեպք, անհայտ պայմաններում՝ 1 դեպք, մարտական ծառայության կանոնների խախտում՝ 2 դեպք,

  • դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ),

  • զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք,      

  • ականի պայթյուն՝ 1 դեպք։

 

2022 թ. 64 զինծառայողների մահվան դեպքերից միայն 30-ի (47 %-ի) մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, 4 (6 %-ի) դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն զանգվածային լրատվամիջոցներով, 3 (5 %-ի) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի տարածվել։ Մյուս 27 (42 %) դեպքի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել:  

 

Ըստ աշխարհագրական տարածվածության, նշենք, որ մահացության 64 դեպքից 54-ը (84 %) տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը (16 %)՝ ԱՀ/ԼՂ տարածքում (տե՛ս գծապատկեր 4):

 

2021 թվականին զինծառայողների մահացության դեպքերը 76-ն են եղել։ 2021 թվականի համեմատ 2022 թ. մահվան դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 16 %-ով (12-ով)։

 

 

Ամբողջական տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ։

views: 388

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color